Անցնեմ բուն թեմային
))
2015թ. Մարտի 26- ապրիլի 5, Իտալիայում կայացած միջազգային «21st Century Art» փառատոնում Հայաստանը ներկայացրեց Երևանի Կոմիտասի
անվան Պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի, մեցցո-սոպրանո
Արփինե Աղջոյանը, դասախոս` պրոֆեսոր Գայանե Գեղամյան: Ծրագրում ներառելով ինչպես եվրոպական,
նույնպես և հայկական ստեղծագործություններ, Արփինեն, ըստ արժանվույն, ինչպես ասում
են` պատվով ներկայացրեց մեր երկիրը միջազգային բեմում, որտեղ բարձր գնահատվեց և' նրա
կատարողական արվեստը, և' բեմական կեցվածքը: Փառատոնի առաջին համերգային ելույթից հետո,
ժյուրիի` արդեն հիացած ներկայացուցիչները շնորհավորական խոսքեր են հղում մեր մասնակցին:
Մի փոքրիկ զրույցը
Արփինեի հետ ջերմ էր և տպավորիչ: Ակամա վարակվում ես հաղթանակի ոգևորությամբ, մի պահ
այն քոնն ես դարձնում, մի պահ լցվում ես նույն բերկրանքով, ապրում՝ աննկարագրելի հպարտություն:
Комментариев нет:
Отправить комментарий