Վանիտաս (լատ. Wanitas` ունայնություն բառից), Բարոկկոյի գեղանկարչական ժանր, ալեգորիական նատյուրմորտ, որի կոմպոզիցիոն կենտրոնը, սովորաբար, հանդիսանում է մարդկային գանգը: Նատյուրմորտի ժանրի այսպիսի նկարների զարգացման վաղ շրջանը ներկայացնող ստեղծագործությունները նվիրված էին կյանքի արագահոսության, հաճույքների ունայնության և մահվան անխուսափելիության գաղափարին և այս ամենի մասին բարձրաձայնելու միջոց էին:
Վանիտասներն առավել տարածում են գտել Ֆլանդրիայում և Նիդեռլանդներում` 16-17-րդ դդ: Ժանրի առանձին դրսևորումներ հանդիպում են Ֆրանսիայում և Իսպանիայում: Տերմինն առաջացել է աստվածաշնչյան մի արտահայտությունից` <Vanitas vanitatum et omnia vanitas>, <Суета сует,- все суета>, <Ունայնություն ունայնությանց,- ամեն բան ունայն է>:
Սիմվոլները, որոնք հանդիպում են այս կտավների վրա, նախատեսված էին հիշեցնելու մարդկային կյանքի անցողիկության, հաճույքների և ձեռբերումների ժամանակավոր լինելու մասին:
Կփորձեմ ներկայացնել առավել հաճախ հանդիպող սիմվոլների նշանակությունները: Եվ այսպես`
.jpg)
Ահա այսպիսի նատյուրմորտները շատ բացառիկ դեպքերում են ներառում մարդկային ֆիգուրներ, երբեմն` կմախք` մահվան մարմավորմամբ: Հաճախ օբյեկտները պատկերվում են անկանոնության մեջ, դառնալով անկայունության խորհրդանիշ:

Սիմվոլները, որոնք հանդիպում են այս կտավների վրա, նախատեսված էին հիշեցնելու մարդկային կյանքի անցողիկության, հաճույքների և ձեռբերումների ժամանակավոր լինելու մասին:
Կփորձեմ ներկայացնել առավել հաճախ հանդիպող սիմվոլների նշանակությունները: Եվ այսպես`
- Գանգ- Հիշեցնում է մահվան անխուսափելիության մասին: Դա նույնն է, ինչ դիմանկարը, որը հանդիսանում է երբևէ ապրած մարդու արտացոլում, պատկերում: Գանգը հանդես է գալիս որպես երբևէ ողջ մարդու գլխի ֆորմա: Դիտողը պետք է այն ընկալի որպես մարդկային կյանքի անցողիկության խորհրդանիշ:
- Փտած մրգեր- ծերանալու սիմվոլն են: Դրան հակառակ` հասած մրգերը պտղաբերության, առատության խորհուրդն են կրում, փոխաբերական իմաստով` հարստություն և բարեկեցություն: Որոշ պտուղներ ունեն իրենց առանձին նշանակությունը. տանձը, լոլիկը, ցրևադարձային պտուղները, խաղողը, կեռասը և իհարկե խնձորը մեղքն են խորհրդանշում: Իսկ այ թուզը, սալորը, կեռասը, դեղձը կամ խնձորը էրոտիկ երանգավորում են պարունակում:
- Ծաղիկներ- Վարդ- Վեներայի ծաղիկն է, սիրո խորհրդանիշն է, ինչը րս ունայն է համարվում, ինչպես մարդկային կամ մարդուն բնորոշ որևէ բան:
Կակաչ- Հանգստացնող միջոց, որից ափիոն են պատրաստում: Մահացու մեղքի սիմվոլն է:
Վարդակակաչ- 17-րդ դարում Նիդեռլանդներում հավաքածուների առարկա էր, չմտածված, անպատասխանատու և ոչ խելամիտ վարքի խորհրդանիշն է` Աստծո կողմից տրված կյանքի նկատմամբ: - Ծիլերը, բաղեղի, (առանձին դեպքերում`դափնու) շիվերը վերածնունդի և կյանքի հարատևության խորհրդանիշն են:
- Ծովային խեցիներ (երբեմն նաև կենդանի խխունջներ) - փոքրիկ խեցիները հանդիսանում են երբեմնի ողջ կենդանու մնացուկներ, խորհրդանշում են մահ և անցողիկություն: Սողացող խխունջը մահացու մեղքերից ծուլության սիմվոլն է:
- Օճառե փրփուրներ- կյանքի կարճության և անսպասելի, հանկարծակի մահվան խորհուրդն ունեն: Ծագել է<Homo bulla-Человек есть мыльный пузырь> արտահայտությունից:
- Հանգած, ծխացող մոմ, յուղի լամպ- այրվող մոմը հանդիսանում է մարդկային հոգու սիմվոլ, նրա հանգելը` կյանքից հեռանալու կամ մահվան:
- Խաղաքարտեր, գավաթներ, ոսկորներ, շախմատ- Կյանքի սխալական նխատակի նշանն են, հաճույքների և մեղավոր կյանքի փնտրտուքի սիմվոլն են հանդիսանում:
- Ծխամորճ- Արագահոս և անորսալի, երկնային վայելքների սիմվոլ:
Թատերական դիմակներ- հանդիսանում են դիմակի տակ կամ դրա հետևում բացակայության խորհրդանիշ: Ինչպես նաև` նախատեսված են անպատասխանատու, թեթևամիտ հաճույքների, տոնական դիմակահանդեսների սիմվոլիզացման համար: - Հայելի, ապակե գնդեր- Անցողիկության, ստվերի, անիրական երևույթների ընդհանրական սիմվոլներ են:
- Կոտրված սպասք, (սովորաբար` ապակե գավաթներ)- Դատարկ բաժակը լի բաժակի հետ հակադրության մեջ մահվան խորհուրդն ունի: Ապակին փխրունության խորհրդանիշն է, սպիտակ, ճերմակաթույր ճենապակին` մաքրության, շիշը` հարբեցողության և մեղքի սիմվոլներն են:
- Դանակ-Մահվան և մարդու խոցելիության խորհրդանիշ: Բացի այդ, այն նաև ֆալոսյան սիմվոլ է:
- Ավազի կամ մեխանիկական ժամացույցներ- Ժամանակի արագահոսության սիմվոլներ են:
- Նոտաներ, երաժշտական գործիքներ- արվեստի սիմվոլն են, կյանքի կարճ տրողության և էֆիմերյան բնության սիմվոլն են:
- Գրքեր և երկրաչափական քարտեզներ- գիտության սիմվոլներն են:
- Գլոբուս, - երկրային և երկնային աշխարհների սիմվոլն է:
- Ներկապնակ, վրձիններ, դափնու ճյուղեր (սովորաբար գանգի վրա)- գեղանկարակչության և պոեզիայի սիմվոլներ:
- Կանացի դիմանկարները, անատոմիական գծանկարները, նամակները հանդես են գալիս որպես մարդկային հարաբերությունների խորհրդանիշ:
- Բժշկական գործիքներ- սրանք ևս, ինչպես սիմվոլների մեծամասնությունը, մարդկային կյանքի անցողիկության, հիվանդությունների և տկարության խորհրդանիշներ են:
- Կոպեկներով դրամապանակներ և զարդատուփով զարդեր-զարդերն ու շպարը` գեղեցկություն ստեղծելու համար են նախատեսված, կանացի հմայքի մասին ակնարկ, հետևաբար խորհրդանշում են երիտասարդության և կյանքի անցողիկ էության մասին, միաժամանակ կապված են ինքնասիրահարվածության և գոռոզության մահացու մեղքերի հետ: Ազդարարում են կտավի վրա դրանց տիրոջ բացակայության մասին:
- Զենք, զրահ- ուժի, ամենակարողության, իշխանության սիմվոլ, կրում են այն ամենի նշանակությունը, ինչը հնարավոր չէ գերեզման տանել:
- Թագեր, պապական վեղարներ, վահաններ, դափնեպսակներ- երկրային փառքի խորհուրդն են կրում, հակադրվելով երկնային խաղաղության հավերժականության հետ: Սա նման է դիմակներին, որոնք խոսում են դրանք կրողների բացակայության մասին:
- Բանալի- տնային տնտեսուհու սիմվոլիկ պատկերման ձև, ով տնօրինում է պահեստավորումը:

.jpg)
Ահա այսպիսի նատյուրմորտները շատ բացառիկ դեպքերում են ներառում մարդկային ֆիգուրներ, երբեմն` կմախք` մահվան մարմավորմամբ: Հաճախ օբյեկտները պատկերվում են անկանոնության մեջ, դառնալով անկայունության խորհրդանիշ:
Ժանրի զարգացումը
Վանիտաս նատյուրմորտները սկզբնական ձևի մեջ իրենցից ներկայացնում են գանգերի ֆրոնտալ պատկերումներ (հաճախ մոմերի կամ անցողիկության և մահվան այլ սիմվոլների մեջ պատկերված), ներառվում են Վերածննդի դարաշրջանի դիմանկարների ռեվերսում:
Հոլանդական վանիտասի հիմնադիր է համարվում Յակոբ դե Գեյնին, ում վրձնին և պատկանում է հոլանդական առաջին Վանիտասը: Ամենավաղ շրջանի վանիտասներն ամենամռայլն են և ամենապարզը, երբեմն նաև մոնոտոն:
Արդեն 17-րդ դարի նկարիչները դադարում են գանգը պատկերել ֆրոնտալ ձևով, և սկսում են այն տեղադրել ոչ թե կոմպոզիցիայի կենտրոնում, ինչպես արվում էր նախկինում, այլ կողային մասերում:
Բարոկկոյի զարգացմանը զուգընթաց վանիտասները դառնում են ավելի ու ավելի ճոխ: Տարածում են ստանում 1620-ականների: Ժանրի հիմնական զարգացումը 1650-ականներին է տեղի ունենում, և կենտրոնացած էր հատկապես Նիդեռլանդական Լեյդեն քաղաքում, որն իր` < Նիդեռլանդական նատյուրմորտի թեմայով> ուսումնասիրության մեջ Բարգատրոմը անվանում է < 17-րդ դարում Վանիտասի ստեղծման կենտրոն>: Լեյդենը հանդիսանում է Կալվինիզմի կարևորագույն կենտրոն: Բերգատրոմը գտնում է, որ կալվինական նկարիչների համար այս նատյուրմորտները հանդես են գալիս որպես զգուշացում անցողիկությունից և այդ ժամանակների կալվինական մարալներից: Ժանրի ձևավորման վրա հավանաբար իրենց ազդեցությունն են ունեցել նաև հումանիստական հայացքներն ու momento more ժանրի ժառանգությունը:
Комментариев нет:
Отправить комментарий