среда, 23 апреля 2014 г.

ԱՄԱՆՈՐ, ՆՈՐ ՏԱՐԻ

 Հունվարի մեկին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշելու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում: Արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի տարածքի հայերի մեջ, մասամբ՝ արևելահայ որոշ ազգագավառներում և հայկական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարում Նոր տարին նշվում էր հունվարի մեկին և բավական կայունացած արարողակարգ ուներ: Սակայն մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը արևելահայ որոշ շրջաններում Նոր տարուն զուգահեռ, ավելի խանդավառ նշվում էր նաև Նավասարդը:
Տոնի անունները հայոց մեջ տարբեր էին: Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կալոնտար ձևերը: Իսկ նոր տարուն նախորդող գիշերը հայտնի Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ, Գոտեկախ անուններով, իսկ համշեենահայերի մոտ՝ Ծաղկըմուտ:
Ինչես անունների պարագայում, տարբերություններ կային նաև ծիսական ձևերում:
Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շոևրջ.
Բնակարանը, բնակավայրը և մարդու մարմինն ու հոգին մաքրելը, հարդարելը
Ծիսական ուտեստը
Ծիսական այցելությունները
Բախտագուշակությունները՝ անձնական, ընտանեկան, համայնքային, ազգային
Հաջողությունն ապահովելուն միտված և չարը կանխարգելող հմայական խոսքերը, ծիսական մաղթանքները:
Ամենուր այդ օրը հաց են թխել, եթե անգամ մեծ քանակությամբ հաց ունեին: Նորոգում էին թթծմորը:
Ապա թխվում էին կարևորագույն՝ <<Տարի հաց>>, <<Կրկենի>>, <<Դովլաթ կրկենի>>, <<Կլոճ>>, <<Փուռնիկ>> և այլ անուններով հայտնի, ծիսական հացը: Տարբեր տեղերում այդ հացի բաղադրամասերը, ձևը տարբեր էր: ՏԱՐԻՆ կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, եռանկյունի, խաչաձև ևն:
<<ՏԱՐԻ >> հացից բացի թխում էին այլ խմորեղեններ՝ կանխատեսելու և հմայելու նպատակով: Առհասարակ Ամանորյա ուտելիքներն ունեին մի քանի միտում, որոնք կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
. հմայող-հաջողություն ապահովող
. գուշակությունների համար
. չարը կանխարգելող
Հմայող-հաջողություն ապահովող ուտելիքներից էին, օրինակ, բոլոր տեսակի հատիկները՝ ձավարեղենը, ցորենը և այլն, որոնց առատ օգտագործումը նախնական պատկերացումներում պիտի ապահովեր կյանքի հարատևությունը, մշտնջենականությունը: Նույն իմստն ուներ ընդեղենի առատ օգտագործումը: Մրգերի որոշ տեսակներ ևս, հայոց մեջ որոշ խորհուրդներ ունեին, օրինակ նուռը, խնձորը: Խնձորը, որի բեղմնավորման և առատացման զորության մասին պատկերացումները խիստ տարածված են ոչ միայն Նոր տարվա մրգեղենի անբաժանելի մասն էր, այլև պարտադիր էր այդ օրվա նվիրատվություններում, երբեմն նաև՝ գուշակություններում: Օրինակ, Պոնտոսի հայերը Տարի հացի փոխարեն տարվա <<բախտավորությա նշանը>> խրում էին խնձորի մեջ: Հաջորդ առավոտյան, ընտանիքի թվով խնձորներ էին դնում սկուտեղի մեջ, այդ թվում նաև՝ նշանը պարունակող խնձորը, և բոլորին առաջարկում վերցնել մեկական խնձոր ՝ տեսնելու համար, թե ու՞մ բաժին կընկնի <<բախտի խնձորը>> :
Գուշակություններ անելու նպատակով, շատ տեղերում մարդակերպ ու կենդանակերպ թխվածքներ էին պատրաստում՝ ընտանիքի անդամների թվի համեմատ, և տան կենդանիների ց՝ մեկական՝ եզան, կովի, ոչխարի և այլն: Մարդակերպ խմորեղենները Լոռիում կոչում էին Ասիլ-Բասիլ, Գանձակում՝ Վասիլ: Մաևդակերպ հացիկները րաստում էին՝ աչքերի, բերանի և կրծքին դրած ձեռքերի վրա չամիչներ խրելով: Թխվելու ընթացքում դրանց ուռչելը, կամ սմքելը համապատասխանաբար դրական կամ բացասական գուշակությու էր տվյալ տարվա համար: Օրինակ եթե թխվելու ընթացքում կնոջ խմորեղենի որովայնը ուռչում էր՝ ընտանիքում նոր երեխա պիտի ծնվեր:
Որոշ խմորեղեններ ունեին միաժամանակ հաջողություն ապահովող և չարը խափանող խորհուրդ: Օրինակ, Թիֆլիսահայերը սովորություն ունեին թխել նաև երկու հաց, որոնցից մեկը կոչվում էր <<էգ>>, մյուսը՝ <<չիք>>: <<Էգը>> ողջ տարին պահում էին ալյուրի մեջ որպեսզի ալյուրը առատանար, <<Չիքը>> գցում էին հոսող ջուրը, որ չարիքը, <<չկան>>, անցնող նման չքանա:
Այսօր դժվար է Նոր Տարին պատկերացնել առանց տոնածառի: Այս համատարած երևութի ուշագրավ դրսևորումներն ենք տեսնում նաև որոշ հայկական սովորույթներում: Օրինակ, Պոնտոսի հայերի մեջ ընդունված էր Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ մի ճյուղ խրել նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ չյուղը <<Կաղանդի ծառ>> է կոչվում: Տնեցիներից յուրաքանչյուրը <<Կաղանդի ծառից>> կտրում էի մի փոքր ոստ, և ինքն իր լուսավոր ճակատագիրն ապապհովելու նպաըակով զարդարում ընկուզեղենով: Առավոտյան տանտերը հաստ ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն, տան անդամների մազերից մեկ-մեկ մազ հանում, փաթաթում ճյուղին և այն ամրացնում գերանին:
Բարեբեր իմաստ ուներ հասկերով, կամ հասկերից պատրասված <<ծառերով>> զարդարանքները, որոնք նոևյնպես համարվում էին չարխափաններ:
Նոր տարավ ընթրիքից հետո, երիտասարդները գնում էին թարմ, նորոգված ջուր բերելու: Շատ տեղերում աղբյոևր՝ ջրի գնում էին ընտանիքի մի քանի անդամ՝ տարբեր նպատակներով: Առհասարակ այդ ժամին ջրին հատուկ զորություն էին վերագրում: Որոշ տեղերում համոզված էին, որ ուղիղ կեսգիշերին, երբ հին տարին տեղը զիջում է նոր տարուն, գետի ջուրը ոսկի է հոսում: Որոշ տեղերում մինչև կեսգիշեր յոթ անգամ գնում էին մեկական կուժ ջուր էին բերում և իրար ետևից ժարում, մինչև կեսգիշերինէ ութերորդ կժի ժամանակ հաջողեցնեին <<ջրի հետ ոսկի որսալ>>:
Այսպիսով շնորհավորում էին ջրի նոր տարին և միաժամանակ՝ մյուս խմորեղեններից, ինչպես նաև մի խուրձ խոտ թրջելով նորոգված ջրով, ջանում քաղել նրա զորությունը:
Ջրից հետո նորոգվում էր կրակը: Անմար էր պահվում Նոր տարվ գիշերվ ա հաջորդ օրվա՝ Հունվարի մեկի օջախը:  Ավելի ուշ՝ Ծննդյան երեկոյին, վերցնում էին քոթուկից մնացած խանձողներն ու տանում հանդերում թաղում, որ բերքն առատ լինի:
Նոր տարվա գիշերը Նոր Նախիջևանցիները վախենում էին <<Խոնջոլոզների>>, և <<առայիմ-թառայիմներ>. Երևալուց: Խոնջոլոզները էակներ էին, պատռված հագուստներով, որոնց ծվեններից երկաթե գնդեր էին կախված: Եթե նրանց հաջողվում էր որևէ մեկին բռնել, ապա նստում էին նրա վրա և ճնշում իրենց ծանրության տակ: Առայիմ-թառայիմները կարող էին մտնել հնոցների ծխնելույզից և դուրս գալ վառարանի դռնից: Առայիմ-թառայիմները պատկերացվում էին երկաթե երկար եղունգներով, երկար ու սպիտակ մազ-մորուքով: Սրանք հիշեցնում էին պարսկահայերի խլվլիկը:
Տան դուռը երբեք չէր փակվում: Առավոտ շուտ կարող էին սկսվել այցելությունները: Բոլոր հյուրերը խիստ ցանկալի էին: Այցելում էին տոհմի մեծերին, խնողներին, խնամիներին, հարևաններին, գյոևղապետին, քավորին, քահանային: Նշանված աղջկան <<փայ>> էին ուղարկում փեսացուի միջոցով: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնումլ, առնվազն մեկ խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ բարեկեցության և երկարակեցության մաղթանքներովԼ թե տնեցիները, թե այցելուները տուն էին մտնում աջ ոտքը առաջինը մտցնելով,այլապես ձախորդություններն անպակաս կլինեին:

Հրանուշ Խառատյան < Հայ ազգային տոները  > գրքից

Комментариев нет:

Отправить комментарий