Ճիշտ են խոսքերդ, զորավա՜ր՝
<<Միշտ ուժն է իրավունք ծնում >>,
Ես հիմա հասկացել եմ, ավա՛ղ,
Որ մեզ այդ ուժն է պակասում…
Մեզ քո կորովն ու սերը,
Ազգի առաջ խիղճն է պակասում…
Եվ ուխտի այս ուղին անցել եմ
Քո խոսքերն անդադար հիշելով,
Կշռել ու դատել եմ իմ մեջ,
Հազար միտք է եկել-գնացել
Բայց ես նոր նորից հանգել եմ՝
Կարևորը ուժն է աշխարհում…
Կամք է պետք ու անվախ հոգի.
Սեփական ես-ից առավել,
Հայրենին, հայն ու հայեցին
Պարտք եմ պաշտել ու պաշտպանել:
Թե անգամ անձս կործանվի՝
Մի փոքր մասնիկ էլ փրկել…
Եվ հողն է ուժ, և մեր ոգին,
Արվեստ, մշակույթ ու ամեն ոք՝
Ով կրում է Յան-ով ազգանուն՝
Արժեք է, որ պետք է պաշտպանել…
Անցել եմ սարերով մեր երկրի,
Ժայռերն եմ տեսել անմատույց,
Մեր հոգին ինչու՞ է այսքան սին,
Ինչու՞ ենք այսքան խեղճ ու մանրին:
Ու՞ր կորավ ժայռեղեն մեր ոգին,
Որ Նժդեհ է սնել մեզ համար,
Ու՞ր կորան մայրերն այն հպարտ,
Որ զինվոր են կերտել՝ քաջ, անպարտ,
Որ տվել են Դավիթ ու Մոնթե,
Անդրանիկ, Նժդեհ ու Ավո…
Ու՞ր է հայի միտքն անհաղթի,
Եվ բազուկն ու՞ր մնաց այն համառ,
Որ քանդում էր բերդը դարերի,
Եվ առաջ ընթանում անվարան…
Անցնում էր հաղթական վեհությամբ,
Եվ ուներ համբավ այնպիսի,
Որ նրան տիրելու մտքին
Չէր կարող հանդգնել մինչև իսկ
Նապոլեոնը՝ տիրակալն աշխարհի…
Եվ այնժամ ուժն էր մեզ տանում
Պատմության ուղիով մթամած:
Մինչ կորան աշխարհի երեսից
Բազմաթիվ հզորներ կարծված…
Եվ հնուց ուժն էր մեզ համար
Ծնում իրավունք ապրելու,
Լինելու ինքնակամ, ինքնատիպ
Եվ ոչ թե՝ թալանված և տտիպ…
Ուրեմն այսօր էլ պիտ գիտնանք,
Որ դարերից եկած իսկությամբ՝
Միշտ <<Ուժն է ծնում իրավունք>>,
Եվ պետք է բռունցքվել ուժով այդ…
17.06.2013թ.
ՄԱՍՐԵՆԻ
Комментариев нет:
Отправить комментарий