среда, 23 апреля 2014 г.

ՌՈՄԱՆԱԿԱՆ ԲԵՍՏԻԱՐԻԱՆԵՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԸ



Բեստիարիաները գիտական աշխատություններ են կենդանիների մասին, որոնցում կարող էին ներառվել նաև բարոյական ուսմունքների, օգտակար հանածոների և աշխարհաստեղծման մասին տեղեկություններ: 
Բեստիարիաների գրական աղբյուրը հանդիսանում է << Հոգեբան >> կամ  <<Բարոյագետ >>՝ կենդանիների մասին վաղքրիստոնեական տրակտատը՝ 2-3-րդ դդ, որը ստեղծվել է Ալեքսանդրիայում: Այս գրքի համար նյութ են ծառայել կենդանիների մասին անտիկ տվյալները, որոնք ուղեկցվում էին քրիստոնեական այլաբանական մեկնություններով, որոնք երբեմն առասպելաբանական տեղեկություններ են տալիս բարոյական ուսմունքների մասին:
<< Հոգեբան >> -ի առաջին լատինական թարգմանությունը կատարվել է 5-րդ դարում: 7-րդ դարում, Գրիգորի Մեծի ժամանակ, գիրքը մի քանի անգամ թարգմանվել է և՜ լատիներեն, և՜ հունարեն: Գրքի նյութերն օգտագործվել են տիեզերքի ստեղծման մասին աստվածաբանական գրվածքներում: Արդյունքում ստեղծվում է հակադարձ կապ, երբ << Հոգեբան >> - ը հարստացնում է Վասիլ Մեծի և Իսիդորի տեքստերով:
Բեստիարիաները (լատ. վայրի (կենդանիներ) ) << Հոգեբան >> -ից տարբերվում են: Դրանցում աստիճանաբար պակասում են քարերի մասին պատմությունները (ֆիզիոլոգի այդ մասը կարող է ներգրավվել բնական գիտելիքների տրակտատի հատուկ ժանրի մեջ՝<<Փորագրաքարի վրա>>): Բայց ավելացվում են հիմնավորումներ տիեզերքի ստեղծման, մարդկային կյանքի տևողության և բարեգործների մասին: 
Որոշ դեպքերում թռչունների մասին գլուխները կոչվում են <<Աղավնատուն>>, ձևավորվում են հատուկ թռչնային բեստիարիաներ:
Աստիճանաբար բեստիարիաները ստանում են առավել ճանաչողական նշանակություն, չնայած նրան, որ համեմատած <<Հոգեբանի>> դրանց մեջ ավելի շատ ներառված են հոդվածներ ֆանտաստիկ կենդանիների՝ արծվառյուծների, մարդառյուծների և այլնի մասին:  
<<Աշխարհի վերջի>> ֆանտաստիկ բնակիչերի մասին հետաքրքրությունը չի դրսևորվել միայն կենդանիների մասին տրակտատներում: Միջնադարում աշխարհագրական տեղեկությունների ակունք կարող էին լինել այսպես կոչված <<Ալեքսանդրիաները>> ՝ Ալեքսանդր Մակեդոնացու մասին վեպերը: 
Անդրադառնալով Պսեվդո-Կոլլիսֆենի անտիկ կազմություններին ՝ Ալ. Մակեդոնացու մասին վեպը ընթերցողին ներկայանում էր զանազան մարտի և ճանապարհորդութ-յան տեսարաններով:
Միջնադարյան ձեռագիր մատյանների ուսումնասիրված բնագրերում Մակեդոնացու մասին վեպում նա հասնում էմինչև աշխարհի ծայրը, բարձրանում երկինք, որսում թռչուններ, իջնում ծովի հատակը: Նրա տպավորությունները շատ տարօրինակ և զանազան են:
Բյուզանդական և հին ռուսական 12-րդ դարի զարդերի մետաղյա թանկարժեք զարդերի արտադրությունում հաճախ հանդիպում են <<Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների>> սյուժեներ, որոնք մասնավորապես կարելի է տեսնել Կիևյան (на киевских колтах)  և էմալով եզրագծված:
Ռոմանական պլաստիկայում ևս մենք գտնում ենք <<Աշխարհի ծայրի>> մասին բնակիչների կերպարներ՝ это псоглавцы и вислоухие пигмеи-паноциане, антиподы, прикрывающиеся гигантской стопой единственной ноги, как зонтом, и другие.  

Կենդանի արարածների նկարագրման սկզբունքը ձեռագիր բեստիարիաներում կապված է նրանց արտաքին տեսքը բացահայտող քրիստոնեական գաղտնի՝ միֆիոլոգիական իմաստների որոնման հետ:
Ամեն մի արարածի էության թաքնված իմաստը վերջինիս անվան միջոցով բացահայտելու ձգտումը կոչվում է ստուգաբանական մեկնաբանություն: Այս մեթեդը ընդհանուր ոչինչ չունի բառերի իրական ստուգաբանության հետ, բայց, հենվելով արտաքին հնչողության վրա, հաջողությամբ կիրառվել է Իսիդոր Սեվելսկու կողմից, իր <<Ստուգաբանություն>> աշխատության մեջ:
Միջնադարում անվանումներին բացառիկ կարևորություն էր տրվում, որովհետև անունը արտահայտում էր իրի հիմնական, էական իմաստը:
Աստվածաշնչից հայտնի է, որ մինչև մեղսագործությունը, Ադամը բոլոր կենդանիներին անուններ էր տվել: Առաջին մարդու ստեղծագործելու այս հնարավորությունը տրված էր Աստծո կողմից: Միաժամանակ, մինչ մեղսագործությունը, Ադամը երևույթի մեջ տեսնում էր նրա էական նշանակությունը՝ առանց երևակայական մտածողության անհրաժեշտության, բայց միանգամից ելնելով օբյեկտի կամ կենդանի էակի ներքին իմաստի ընկալման սկզբնական գիտակցումից: Համարվում էր, որ Աստծո ստեղծած բոլոր արարածներին Ադամի կողմից տրված անունների արմատներում, երկրի առաջին մարդու՝ դեռևս մեղքով չարատավորված իմացությունն է: Դա է պատճառը, որ միջնադարյան բեստիարիաները սկսվում են  անուններ տվող Ադամին ներկայացնող մանրանկարներով: Գենետիկորեն այս սյուժեն չի պատկանում բեստիարիաներին, այն ավանդաբար վերաբերում է աստվածաշնչյան նկարազարդումներին, մասնավորապես բացում է Ծննդոց գիրքը: (Բրիտանական թանգարան 12-րդ դար)
Հետագայում ավելացվել են կենդանիների նկարագրություններ պարունակող հոդվածներ, որտեղ տեքստին կցվել են փոքր մանրանկարներ:
Նախքան Նորմանդական նվաճումները, բրիտանական ձեռագիր բեստիարիաները պատկերազարդվում էին գծային մաներայով՝ վերադառնալով Ռեյմսի դպրոցի կարոլինգյան մանրանկարչական սկզբունքներին: 12-րդ դարում սրան փոխարինելու է գալիս բազմերանգ ոճը: Հետաքրքրական է, որ 12-րդ դարի 80-ականների վերջերին անգլիական մի բեստիարիա, որը ստեղծվել է Լինկոլնյան կոմսության մի սկրիպտորիումում: Կոդեկսը բաղկացած է 91 էջից, գրված է խոշոր, վաղ գոթական գրով մագաղաթի վրա, պարունակում է 114 բազմերանգ մանրանկար և մեկ նախշավոր սկզբնատառ:

Ձեռագիրը կազմված է 15 առանձին մասերից, որոնցից առաջինը՝ աշխարհաստեղծման մասին, ենթադրաբար ավելացվել է ավելի ուշ շրջանում՝ 1984թ.
Իրական և ֆանտաստիկ կենդանիների, ինչպես նաև առասպելական արարածների պատկերներով մանրանկարները ցույց են տալիս ուշ ռոմանական շրջանի արվեստի բնորոշ գծերը: Վառ գույներով պատկերների դեկորատիվ բնույթը՝ կառուցված զմրուխտի, կապույտի և մորեգույնի հակադրության վրա, և մոնումենտալ կերպարների սիլուետի օռնամենտալ ոճավորումը հատուկ էին ռոմանական ձեռագրին: 
Դրա հետ մեկտեղ, գծային մաներայի էլեմենտները և հենց գծի արտահայտչականության նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը կարելի է համարել գոթական տարրեր: Լինկոլնշիրի մի ձեռագիր պատկերազարդվել է ռոմանական ավանդույթների համաձայն: Ոչ մեծ մանրանկարները, որոնք հիշեցնում են վառ, թանկարժեք ներդիրներ՝ եզրափակված էմալով, ներդաշնակորեն կապվում են տեքստի հետ: Առանձին մասերում պատկերները և բարդացված սկզբնատառերը բացակայում են: Կենդանիների պաշտամունքային նկարների վրա կարող էին ազդել բյուզանդական դեկորատիվ - կիրառական արվեստի նմուշները, Արևմուտքի գործվածքների օրինակները: Ոսկու, վառ գույների, ֆոնի պատկերազարդման տեխնիկայի օգտագործումը բոլոր ձեռագիր պատկերները դարձնում են ավելի զարդային:
Ֆանտաստիկ էակների պատկերումը նմանություն ունի մոնումենտալ քանակագործության կերպարների հետ: Մասնավորապես՝ բազմագլուխ հիդրան կամ նրան արտաքնապես նման մանտիկուն և իխնեվմոնը, իրենց սրբանկարչական ձևերով մետ են ռոմանական մայրաքաղաքներիքանդակային մոտիվերին: 
Արձանների այս նույն շրջանի մեջ են մտնում նաև ծովահարսերի կերպարները, որոնք մինչև 11-րդ դարի վերջերը այդպես էին կերտվում՝ բյուզանդական ավանդույթների համաձայն: Դրանք ներկայանում էին որպես կիսաթռչուն-կիսաձկներ:  
Պետերբուրգյան մատենագրությունը ջրահարսերինոր և ավելի հնարամիտ տարբերակ է առաջարկում՝ կիսաաղջիկ-կիսաձուկը: Այս պատկերների մեկնաբանությունները բավականին ուշագրավ են: Եթե հիդրան և ծովահարսերը հարում են մեզ հայտնի դիցաբանական տեքստերին, ապա վիշապանման արարածների մասին տեղեկությունները (մարդու դեմք-առյուծի մարմին, կարիճի պոչ, եռաշար ատամներ, արյունով լցված աչքեր ևն) հնագույն հեղինակների մոտ, ինչպիսիք են Արիստոտելն ու Պլինիյը:
Այս կերպարների քրիստոնեական մեկնությունները կարող են լինել միանգամայն անսպասելի: Օրինակ, ահեղ իխնեվմոնը, որը մարտնչում է վիշապի հետ, Քրիստոսի սիմվոլն է կրում, իսկ նրբագեղ ջրահարսեր՝ աշխարհիկ, թատերական ներկայացումների: Հետաքրքիր է համեմատել անգլիական ուշ ռոմանական և ֆրանսիական գոթական ձեռագրերը, որոնք, հավանաբար, հանդիսանում են ավելի վաղ ժամանակների ձեռագրերի վերամշակում:
Ռուսաստանի ազգային գրադարանում պահվում է 13-րդ դարին պատկանող մի ձեռագիր, որը ներառում է նաև Գուգո Ֆոլյետոյի <<Աղավնատուն>>-ը՝ 1170թ:

Ձեռագիրն ինքնին հանքանյութերին նվիրված  ոչ մեծ լրացում է՝ գրված կարճ և հստակ ձևի մեջ, որի տեքստային կառուցվածքը մոտենում է գոթական ձեռագրերին: Չնայած կրկնօրինակման բնույթին, ձեռագիրը նոր տենդենցների շարք է ներկայացնում: Ռոմանական բեստիարիաներին հատուկ փոքրիկ գունավոր նկարազարդումները՝ ուղղանկյուն նամականիշների և մեդալիոնների տեսքով, տեղադրվում էին շրջանակի մեջ, առանձնացված էին բարակ ալիքաձև գծով, ինչը ստեղծագործությանը որոշակի արտահայտչականություն էր հաղորդում: Գրչածայրի ճնշումից կախված տարբեր հաստություն ունեցող գծի հանդեպ հետաքրքրությունը, ևս ներկայացված է հագուստների վրա, մարդկային ֆիգուրների սրբանկարչությունը, որոնք առանձնանում են համամասնությունների պահպանմամբ, նաև շարժումների  որոշակի դրսևորմամբ և ներդաշնակությամբ, վկայում են գոթական ոճի մասին: 
Ամփոփելով, պետք է ասել, որ դիտարկվեցին դասական միջնադարյան արվեստի հիմնական տենդենցները: Անտիկ ժառանգության ավանդույթները Կարոլինգյան մանրանկարչության մեջ մուտք են գործել վաղբյուզանդական փղոսկրյա՝ այսպես կոչված դիպտրիխներից, որոնց ազդեցությունները Աախենի պալատական դպրոցի դեկորատիվ կիրառական արվեստում, ինչը հանգեցնում է <<դասական>> ոճի առանձնահատկությունների ներդրման, ինչն իր ազդեցությունն է թողնում մանրանկարչության վրա:
Անտիկ արվեստին մոտեցնող երկրորդ աղբյուրը կարոլինգյան մանրանկարչության մեջ, հանդիսանում են հռոմեական ծագում ունեցող վաղ վերածնունդի արձանները, որոնք պատկանում են 5-6-րդ դդ: Ահա այս աղբյուրները կարող էին օգտագործվել Турской школы ձեռագրերի ստեղծման ժամանակ: Այս ձեռագրերի թե՜ քրիստոնեական, և թե՜ կայսերական ներկայանալի ստեղծագործությունները սրբանկարների առումով համընկնում են ուշ անտիկ շրջանի  քրիստոնեական Հռոմի արձաններին: 
Առանձնահատուկ ոճական գիծ է հանդիսանում հռոմեական սկրիպտորիաների ստեղծագործությունները: Կարոլինգյան մանրանկարչության գլուխգործոց Ուտրեխյան սաղմոսարանը միաձուլում է ճարտարապետական գեղագրության գծերը արտահայտիչ գծապատկերների հետ, որոնք կապված են վաղքրիստոնեական արվեստի որոշ կանոնական կոմպոզիցիաների հետ: Ուտրեխյան Սաղմոսարանների և ավելի ուշ շրջանում արված բրիտանական կրկնօրինակումների ոճական համեմատությունները օգնում են հետևել անգլիական մանրանկարչության մեջ ռոմանական տենդենցներին: 
Ուսումնասիրելով ձեռագիր Սաղմոսարանները, անհրաժեշտ է առանձնացնել դրանց նկարազարդման հիմնական սկզբունքները: Դրանք լրիվ էջ, պոլիխրոմ պատկերներ են, որոնք հիմնականում արտացոլում են Դավիթ թագավորի կյանքի դրվագները, և Բյուզանդիայում Մակեդոնյան վերածննդին հատուկ տարբեր տեսակի պատկերներ:
Տեքստի կառուցվածքի տեսանկյունից ելնելով, միջնադարյան Սաղմոսարանները կարող էին ներառել ոչ միայն սաղմոսներ, այլև աստվածաշնչյան երգեր և հավատամքը (կարոլինգյան դարաշրջանում առավել տարածում էր գտել Առաքելական հավատի սիմվոլը):
Ռոմանական, և մասամբ նաև գոթական արվեստների դասական տենդենցները մտնում են նախառոմանական՝ կայսերական շրջանի մեջ: Գլխավոր նշանակություն ունի գերմանական կայսր Օտտոնի Ռեյխենաու քաղաքում գտնվող պալատական դպրոցը՝ 11-րդ դարում, որի ազդեցությունը զգացվում է ոչ միայն ռոմանական այլև գոթական ձեռագրերում: Միջնադարյան Կլասիկայի մեկ այլ աղբյուր է հանդիսանում Մաասի դպրոցը, որը բնորոշվում է ձևերի ընկալման անտիկ մոտեցումներով՝ սրբանկարչության դրապիրովկաներում, ինչպես նաև, աստվածաբանական բազմահնչյուն սիմվոլիկան բազմաբովանդակ կոմպոզիցիաներում: Այս երկու միտումները ձևավորում են ռոմանական 12-րդ դարի ոճը  Կանտենբերի սկրիպտորիումներում, և այլ՝ բրիտանական մանրանկարչության՝ մշակութային ազդեցություններով մոտ կենտրոններում: Վարպետ Ալեքսիսի ոճը շարունակում է Ռեյխենաույի դպրոցի ավանդույթները, չնայած փոխառում է միայն գունային լուծումները, ընդհանուր գրաֆիկական տպավորությունները մանրանկարներից և հագուստի նախագծման դասական ձևերը: Կոմպոզիցիոն ձևերը զգալիորեն փոխվում են դեպի պատկերման աբստրակցիայի ուղղությունը, կենտրոնական պլաստիկայից և անտիկ կոմպոզիցիոն կայունությունից հեռացումը տիպիկ է Ռեյխյան մանրանկարչությանը: Անգլիական ռոմանական ձեռագրային ավանդույթը առաջ է բերում բեստիարիաների ձևավորման հիմնական սկզբունքները: Ելնելով իրենց գրական հիմքի տեսանկյունից, բեստիարիաները ուշ անտիկ շրջանի <<Հոգեբանից>> վերցնում են ասացվածքային-խրատական սկզբունքը՝ արտաքին ձևերի մեկնաբանման համար, իրական և հորինված կենդանիների անուններ: Ռուսական ազգային գրադարանում պահվող 12-րդ դարի ձեռագիրը հետաքրքիր է իր՝ ռոմանական և գոթական ավանդույթները իրար կապող  անցումային բնույթով: 13-րդ դարի Ֆրանսիական բեստիարան, ներառյալ Գուգո Ֆոլյետոյի <<Աղավնատունը>>, հանդիսանում է անգլիական մի ձեռագրի կրկնօրինակը: Ձեռագիրը բնութագրվում է շքեղության որոշակի հավակնությամբ՝ ֆրանսիական գոթական ոճին բնորոշ առանձնահատկությամբ, թեև, ոչ մեծ դրոշմանիշների սրբանկարումը , որը ներառված է տեքստի մեջ, ձեռագիրը մոտեցնում է իր ռոմանական  նախատիպերին:



Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՈԳԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԸ
Բնության ուժերին և վերերկրային երևույթներին իրենց երթարկելու հնարավորության հանդեպ հավատը կար բոլոր ժողովուրդների մոտ՝ դեռևս հնագույն  և Միջին դարերում: Սակայն, հասկանալ  կախարդանքի կիրառումը և սովորել դրանց հիմունքներն ու կիրառել պրակտիկայում, այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ պատճառով էլ առավել մեծ հետաքրքրություն են գրավում հենց հնագույն ձեռագրերը:
Հավանաբար, իր անվան միջոցով առավել ճանաչվածը <<Նիկրոնոմիկոնը>> կամ այսպես կոչված <<Մեռյալների գիրքն>> է: Այս գիրքը բառացիորեն ներծծված է սև մագիայով և իր մեջ պարունակվող անեծքներով, որոնք ունակ են մահացածներին գերեզմաններից հանել, լայն տարածում են ունեցել ոչ միայն հատուկ գրականության մեջ, այլև ֆիլմերում: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ <<Նակրոնոմիկոնը>> իրականում հանդիսանում է  ոչ այլ ինչ, քան 20-րդ դարի ամերիկյան գրականության հիանալի միստիֆիկացիա: Այս գաղափարը նման է ստեղծագործական աշխատանքի, մոգական ժանրի աշխատանքներին են պատկանում հայտնի ակկուլտիստ և սարսափ-վեպերի հեղինակ  Խ. Պ.Լավկրավտի ստեղծագործությունները (1890-1937): Նա հաճախ իր աշխատանքներում խոսել է <<Նիկրոնոմիկոնի>> մասին, և աստիճանաբար ստեղծել հետևորդների և հավատացողների շրջանակ, որ գիրքը իրականում գոյություն ունի թեկուզ և մասամբ, բայց հիմնված է իրական փաստերի վրա: Գրախանութների և տպարանների ղեկավարները վստահեցնում են, որ հաճախ այդ գրքերի համար պատվերներ են ստացել: Այնպես որ, 90-ականներին, ամենաքիչը երեք անգամ տպագրվել է <<Նիկրոնոմիկոնի>> իրական տարբերակը: Սակայն, գոյություն են ունեցել ոչ քիչ, իսկապես մոգական գրքեր, գրված ինչպես Միջին դարերում, այնպես էլ նոր շրջանում: Պրակտիկ կախարդանքի մասին հին տեղեկատուները, որոնցից շատերը, հավանաբար, վերաբերում են հնագույն ակունքներին, 17-րդ դարից մինչև 19-րդ դարի  սկզբները մեծ ճանաչում են ունեցել հետաքրքրվողների շրջանում, և մարդիկ դեռևս շարունակում են դիմել դրանց օգնությանը, չնայած ի հայտ են եկել առավել ժամանակակից աշխատություններ:
 Մոգական գրքերի հիմնական նպատակը հմայել, պահել և ենթարկացնել դժոխքի դեմոններին և բնության ոգիներին, ինչը կախարդին ուժի և հարստության հնարավորություն էր տալիս, կամ՝ նրան ընդունակ էր դարձնում անեծք դնել և սպանել իր թշնամիներին: Մոգական ձեռագրերը տալիս էին հստակ, երբեմն նաև ոչ այնքան հասկանալի հրահանգներ, թե ինչպես է պետք անցկացնել նմանատիպ  ծեսերը և ինչպիսի գործիքներից է պետք օգտվել, ինչ հագուստ է պետք հագնել,
ինչպիսի անեծքներ կարդալ գիշերը և ցերեկը, մոգական շրջանի ստեղծման ձևեր, թալիսմանների, ամուլետների, խորհրդավոր պատկերների պատրաստում, կնքում, կենդանիների կամ թռչունների զոհաբերության մասին ցուցումներ, և թե ինչպես պայքարել դեմոնների դեմ: Նրանք կախարդին խորհուրդ էին տալիս աստիճանաբար պատրաստվել ժուժկալության և անհրաժեշտ օրերում հրաժարվել կերակուրից, կոչ էին անում ծեսերի ժամանակ օգտագործել միայն մագիայի տեսանկյունից մաքուր նյութեր: Կախարդական աշխատություններում սովորաբար նկարագրվում էր նաև հոգիների և դոմինիկ էակների հիերարխիան, որոնց կարելի էր կանչել հմայումների միջոցով, որոնք բերվում են այս գրքերում: Մոգական, կամ այսպես կոչված <<Խավարի գրքերը>>, 12-րդ դարում  մտնում էին ամենօրյա օգտագործման ոլորտ: Արժի նկատել, որ դրանք օգտագործվում էին ոչ միայն կախարդների, այլև բժիշկների, և վերջապես  ուղղակի հայտնի ընտանիքների կողմից, որոնց անհրաժեշտ էր գերբնական ուժերի միջոցով ինչ որ բանի հասնել: 
Հետևելով ձևավորված ծիսական ավանդույթներին, <<խավարի գրքերը>> միշտ արտագրվում էին ձեռագիր: Այս գրքերի նյութը հիմնականում վերցված է եգիպտական, հունական տեքստերից, որոնք, որպես կանոն, ծանոթ են մեր թվարկությունից առաջ 500-100 թթ, ինչպես նաև հին ռուսական և լատինական աղբյուրներից:

Հետաքրքրական է այն փաստը, որ <<խավարի գրքերի>> ընթերցողը կամ հեղինակը, ոչ միշտ էին իրենց համարում սատանայի կամ չար ոգիների կողմնակիցներ: Միջնադարյան պատկերացումների համաձայն, գործ ունենալ դիվային արարածների հետ հաճախ ընդհամենը նշանակում էր նրանց հետ պայմանավորվածություն: Կախարդի նվիրական նպատակն էր խաբել չար ուժին այնպես, որ չկատարի պայմանավորվածության իր մասը, և նրան դրանում օգնում է գրքային իմաստությունը: Հնում, և մինչ օրս, առավելագույնս հայտնի մոգական գրքերից է <<Սողոմոնի բանալի>> կոչված գիրքը, որը նյութ է տվել շատ մանատիպ ստեղծագործությունների համար: Այս տեքստը արտագրվել է Երուսաղեմի բիբլիական արքա Սողոմոնի կողմից, ով, ըստ ավանդության, Աստծուց անիմանալի իմաստնություն էր ստացել, և իր մոգական հնարավորությունների ուժով չարքերին ստիպում էր մեղա գալ, և հետո նրանց ստիպում էր լքել Պաղեստինը: Հոգիներ կանչելու համար գրված կախարդական գիրքը, որի հեղինակն է համարվում Սողոմոնը, գոյություն է ունեցել արդեն Ք. Ա. 1-ին դարում, և դարերի ընթացքում բազմաթիվ անգամներ հիշատակվել է գրականության մեջ: Ժամանակի ընթացքում գրքի ծավալը մեծացել է, ընդգրկելով իր մեջ զանազան լրացումներ: 




Սողոմոնի մոգական գրքերը 
Մոգությունը, մասնավորապես հոգիներ կանչելն ու դրանց ենթարկացնելը, շատ բարդ, լուրջ և վտանգավոր երևույթ է: Ամեն մի կախարդ չի համարձակվում ստանձնել այն, ձեռքի տակ չունենալով սև գիրքը՝ գրիմուառը: Այդ գրիմուառներում (բառացիորեն՝ <<Քերականություն>>) ներառվում էին սև արվեստի բոլոր գաղտնիքները, օրենքները, ծեսերն ու կանոնները, որոնք կախարդը պիտի հստակորեն վերարտադրեր: Իսկ եթե ինչ որ բան այնպես չէր արվում, ապա մոգը ինքն էր հայտնվում իր կողմից կանչված դևերի ենթակայության տակ: 


Կախարդների կողմից օգտագործված ամենահին գիրքը <<Սողոմոնի բանալին>> է: Ըստ ավանդության, գիրքը գրվել է հենց իր՝ Սատանայի կողմից և նվիրվել է Իսրայելի արքա Սողոմոնին, ով գիրքը պահել է իր գահի տակ: Սողոմոնը շատ հզոր կախարդ և խորհրդավորության վարպետ է եղել: Նա կարողացել է դևերին ստիպել օգնել իրեն երուսաղեմյան վանքի շինարարության գործում, և իմացել է ոչ միայն բոլոր ժողովուրդների այլև թռչունների և կենդանիների լեզուները: Սողոմոնի գիրքը համարվում է Դժողքի գաղտնիքների բանալի, գործիք, որը բացում է չարի գավիթի դռները:
Գրքի մասին առաջին գրավոր տեղեկությունները պատկանում են մ.թ.ա. 1-ին դարին, բայց այդ շրջանում ամենահին օրինակը, որ հասել է մեր օրեր, դա գրքի հունարեն թարգմանությունն է մոտավորապես 12-րդ դարից, պահպանվում է Բրիտանական թանգարանում: Շատ այլ արտագրություններ, որոնց մեծ մասը լատինական և ֆրանսերեն լեզուներով են, ի հայտ են գալիս միայն 17-րդ դարում: 
Առաջին հերթին այս գրքում պատմվում է աստղագիտության կարևորագույն դոկտրինաների, ալքիմիայի և կաբբալիստիկայի մասին: Դրանում նկարագրվում են ողջ արարողակարգի մանրամասները, որոնց օգնությամբ կարելի է կանչել դևերին և ստիպել նրանց կատարել կախարդի կամքը:

Ինչպես նաև, այնտեղ գրված են կնուքի և մաքրագործման ծեսերը: Գրքում ցուցումներ են տրվում այն մասին, թե ինպես պետք է ընտրել հարմար ժամանակ, վայր, հագուստ, պարագաներ և կախարդական իրեր, որոնք պահանջվում են ծեսի անցկացման համար: 
Կա ևս մեկ գիրք, որը ավելի օգտակար է համարվում, և որը նույնպես Սողոմոնին նվիրել են դևերը, դա <<Սողոմոնի փոքր բանալին>> է: Հնում այն բաժանվել է չորս մասի: Առաջին մասում <<Կախարդանքի արվեստն>> է, որում նկարագրվում է այն մասին, թե ինչպես է պետք կանչել յոթանասուներկու դևերին: Երկրորդ մասում տրվում են դրանց առանձնահատուկ բնութագրերը, երրորդում հրեշտակները համարակալվել են իրենց թվերով, օրվա ժամերով, և կենդանակերպի նշաններով: Չորրորդ մասը նկարագրում է բարձրագույն երկնքի հրեշտակներին, յուրաքանչյուրին աշխարհում իր մասի վերին հատվածում:
Ինչպես <<Մեծ բանալին>>, այս ձեռագիրը ևս, ենթադրաբար, պահվել է Սողոմոն թագավորի գահի տակ, և հայտնաբերվել է միայն վերջինիս մահվանից հետո, երբ դևերը, իմանալով թե գիրքը սովորական մարդկանց ինչպիսի վնաս կարող է հասցնել, օգնել են ծառաներին, քանդել և հանել այն:


Մարտիրոսյան Գոհար

Комментариев нет:

Отправить комментарий