понедельник, 30 ноября 2015 г.

ԱՇԽԱՐՀԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՐԱԴԱՐԱՆ-ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Ողջու՛յն սիրելի ընթերցող: Այսօր ուզում եմ անցնել ճարտարապետության դաշտ: Բայց չենք խոսի պարզապես ճարտարապետության մասին, որպես անհրաժեշտության կամ արվեստի ստեղծագործության: Կխոսեմ ձեզ հետ աշխարհում կառուցված մի քանի գրադարանների մասին, որոնք, մեղմ ասված, ունեն ճարտարապետական անսովոր լուծումներ:
Դրանք գտնվում են աշխարհի տաբեր ծեգերում, և գրքասեր որևէ մեկի համար երազանքի կամ ներշնչանքի աղբյուր կարող են հանդիսանալ ))) Եվ այսպիսով՝ 


Ֆրանսիա, Լուի Նյուսերի գրադարան
Աշխարհում ամենաառաջին քանդակ շենք-գրադարանը.... Կառուցվել է 2002 թ, Նիցցեում, ճարտարապետներ Իվ Բայյարի և Ֆրանս Շապյուի կողմից: Գլուխ-գրադարանը միանգամից դառնում է Ֆրանսիայի հայտնի հանգստավայր-քաղաքի սիմվոլներից մեկը: Մուտքը «ուղեղ» սովորական ընթերցողի կամ տուրիստի համար պատվերով է՝ քանդակում աշխատում են Լուի Նյուսերի գրադարանի միայն ադմինիստրատիվ բաժինները: Գրադարանային ֆոնդը և ընթեցասրահները տեղադրված են հարևանությամբ գտնվող առավել ավանդական շինությունում:




Սանդրո Պեննի անվան գրադարան, Իտալիա
«Մեզ մոտ այլմոլորակայիններ են իջել», առաջին միտքը, որը կարող է ծագել տուրիստի գլխում Պերուջիում, երբ նա իր առջև տեսնում է Սանդրո Պեննի գրադարանը, կատարված թռչող ափսեի ֆորմայով, թափանցիկ, վարդագույն ապակիներով: Ֆուտուրիստական ինտերիերը, արհեստական և բնական լուսավորության գրագետ միախառնումը, ընթեցասրահների ձայնային իզալյացիաները, Գրադարանի 24 ժամյա աշխատանքը ձգում են բոլոր տարիքների ընթերցողներին: Ոչ առանց իր բացառիկ դիզայնի օգնության, վարդագույն մաքոքը գրավում է այցելուներին, հրավիրելով նրանց գրքերի զարմանալի աշխարհում թռիչք իրականացնելու:



Կոլումբիա, Pargue Espana գրադարան
Կոլումբիայի Մեդելյին քաղաքը նախորդ հարյուրամյակում վատ համբավ է ձեռք բերում, որպես կոկաինի մայրաքաղաք: Որպեսզի վերադարձնեն իր փոքրիկ հայրենիքի՝ Պաբլո Էսկոբարայի բարի համբավը, Կոլումբիայի իշխանությունները Մեդելյինում իրականացնում են միջոցառումների շարք՝ ուղղված քաղաքի մշակութային զարգացմանը: Նախագծերից մեկը գրադարանի կառուցումն էր, որն իրականացվեց 2007թ, Ջանկարլո Մազանտիի նախագծով: Ի շնորհիվ անսովոր դիզայնի, Մեդելյինի գրադարանը հեռվից հսկա ժեյռեր է հիշեցնում: Այդ ժայռերի ներսում մշակութային կենտրոն է, բազմաթիվ ընթերցասրահներ, ժամանակակից համակարգչային դասարաններ: Գրադարանի կառուցումն իրագործելու համար քանդվել է մի հին կեղտոտ թաղամաս, Մեդելյինի կողքին, և այժմ, դրանց տեղում քաղաքում վեր են խոյանում գիտության երեք գրանիտները: 




ԱՄՆ, Կանզաս-Սիթի հանրային գրադարան
2004թ Կանզասի Հանրային գրադարանը տեղափոխվում է Առաջին Ազգային բանկի դատարկ հին շինություն: Երկու տարի անց, նոր տարածք տեղափոխվելուց հետո, գրադարանի հարևանությամբ կառուցում են կայանատեղի, խախտելով շինության տեսքը: Որպեսզի դեպի կայանատեղի բացվող տեսարանը փակեն, որոշում է ընդունվում մի պատ կառուցել, հսկայական գրադարակի նմանությամբ: Յուրաքանչյուր «գրքի» բարձրությունը 8մ է, լայնությունը՝ 2մ: «Դարակի» վրա հարևանություն են անում «Հեկլբերրիի արկածները» «Մատանիների տիրակալը», «Անտեսանելի մարդը», «100 տարվա մենությունը», «Ռոմեո և Ջուլիետը» և համաշխարհային գրականության այլ դասական ստեղծագործություններ, որոնք հարցումների արդյունքում առավել հաճախ պահանջվածներն են գրադարանի ընթերցողների շրջանակներում: Գրադարանի ներքին դիզայնը արված է բանկային ոճով, որպես պատմական անցյալի վկայություն:



Դե ի՞նչ, այս անգամ այսքանը, իսկ աշխարհի ամենա-ամենա երևույթների մասին դեռ շատ կանդրադառնամ :) 

Комментариев нет:

Отправить комментарий