... Դուք մեզանից ապրող, կենդանի եք դեռ՝ հավերժող, ժամանակի մեջ անժամանակ, ժամանակից դուրս, ժամանակին չենթարկվող... Ոգի եք, հողեղեն ոգի.... Ձեր ժամանակը ձգվում է հուր և հավիտյան՝ նման հավերժող երկնակամարի, նման արևի անվերծանելի լույսի խմորմանը...
.... Դուք մեզանից էլ ներկա եք, կերտող՝ ձեր բացակայով, փրկող՝ կորուստով սեփական կյանքի, մեզնից՝ լավատես... Ձեր պատերազմը բարդ էր մերինից, ձեր օրն էր օրհաս, մենք մեր այսօրում՝ չհամեմատվող ձեր օրերի հետ, թույլ ենք ձեզանից՝ բռունցք չենք դառնում, իսկ դուք ժայռացաք... Դուք մեզանից էլ ապրող եք այսօր...
ՄԱՍՐԵՆԻ
..... Ո՞վ իմանա, թե քանի պայծառ միտք, երազանք, հույս, նպատակ ունեիք, որ մնացին գաղտնի, անկատար, ու քանիսը չհասցրեցին հասունանալու ժամանակ գտնել: Չծնվեց անգամ քանի՜ երազանք, որ պիտի՛ որ լուսավոր լինեին հաստատ, քան ասենք՝ իմոնք....
... Եվ ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ ձեզ պես տղաներ լույս աշխարհ չեկան, բայց պիտի՛ գային՝ նույն աչք ու ունքով, նույն բոցով հոգու...
...Ո՞վ իմանա, թե քանի՜-քանի՜ նազանի աղջիկ պիտի շորոր գար այսօր, այս արևի տակ, այս գարնան դյութանք կանաչումի մեջ, որ աշխարհ չեկավ....
... Դու՛ք կաք, փառք Աստծո... Փա՛ռք ձեզ, հա՛յ քաջեր...
23. 03. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ


Комментариев нет:
Отправить комментарий