«Նաիվ արվեստ» հասկացությունը գործածվում
է տարբեր իմաստներով և գրեթե նույնացվում է «պարզունակ արվեստ» հասկացության հետ: Տարբեր
լեզուներով և տարբեր գիտնականների կողմից այս հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում
է գեղարվեստական մշակույթի երևույթների նույն շրջանակին անդրադառնալու համար: Հայերենում, ռուսերենում և
մի քանի այլ լեզուներում, «պարզունակ» բառն ունի որոշակի բացասական իմաստ: Դա է պատճառը,
որ խելամիտ կլինի կանգ առնել «Նաիվ արվեստ» տերմինի վրա: Լայն իմաստով, կերպարվեստը
բնութագրվում է պարզությամբ, հստակությամբ և պատկերման արտահայտչականությամբ և ձևական
անմիջականությամբ, որի օգնությամբ արտահայտվում է աշխարհի՝ քաղաքակրթությամբ չծանրաբեռնված
տեսլականը: Հասկացությունը ի հայտ է եկել նորեվրոպական
վերջին հարյուրամյակների մշակույթում, դրա համար արտահայտում է հենց այդ մշակույթի
պրոֆեսիոնալ դիրքորոշումները, որն իրեն համարում է զարգացման բարձրագույն աստիճան:
Հենց այդ դիրքորոշումներից էլ «նաիվ արվեստը» ընկալվում է նաև որպես հնագույն ժողովուրդների
արխայիկ արվեստ (նախաեգիպտական, կամ նախահունական քաղքակրթւթյունների արվեստը): Օրինակ,
պարզունակ արվեստը ժողովուրդների արվեստն է, որոնք հետ են մնացել իրենց մշակութային,
քաղաքակրթական զարգացման ճանապարհին, (Աֆրիկայի բնիկները, Օկեանիայի ժողովորդները,
Ամերիկայի հնդկացիները) այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ արվեստ է՝ ամենալայն մասշտաբներով
(օրինակ՝ Կատալոնիայի հայտնի միջնադարյան ֆրեսկաները, կամ Եվրոպայից Ամերիկա տեղափոխված
առաջին վերաբնակները), այսպես կոչված «համաշխարհային գոթիկայի» շատ ստեղծագործություններ,
ֆոլկլորային արվեստը, և վերջապես, 20-րդ դարի տաղանդավոր, պրիմիտիվիստ նկարիչների ստեղծագործությունները,
որոնք, սակայն, պրոֆեսիոնալ նկարչական կրթություն չէին ստացել, բայց իրենց մեջ զգում
էին նկարչական տաղանդի շնորհ, որը ինքնուրույն կերպով դրեցին արվեստում ռեալիզացնելու
ուղու վրա: Նրանցից ոմանք, (Ֆրանսիացիներ Ա. Ռուսոն, Կ. Բոմբուան, վրացի Ն. Պիրոսմանիշվիլին, խորվաթ Ի. Գեներալիչը, ամերիկուհի Ա. Մ.
Ռոբերտսոնը և այլոք), ստեղծեցին
իրական գեղարվեստական գլուխգործոցներ, որոնք
մտան համաշխարհային արվեստի գանձարան: «Նաիվ արվեստը», աշխարհը
տեսնելու և այն պատկերելու ձևով մոտենում է մի կողմից՝ մանկական, մյուս
կողմից՝ հոգեկան հիվանդների արվետին: Սակայն, իր էությամբ տարբերվում է թե՛ մեկից, և
թե՛ մյուսից: Ավելի շուտ, իր աշխարհընկալման
տեսանկյունից, նաիվ արվեստը մոտ է Աֆրիկայի և Օկեանիայի ժողովոևրդների արվեստին: Մանկական
արվեստից վերջինիս սկզբունքային տարբերությունը կայանում է խորը ավանդապահության և կանոնականության մեջ:
Մանկական պարզությունն ու աշխարհընկալման
անմիջականությունը ասես սառել են արվեստում, իսկ «նաիվ արվեստում» գեղարվեստական լեզվի
արտահայտիչ ֆորմաները և էլեմենտները լի են սիմվոլիկ, մոգական նշանակությամբ և կրոնական
սիմվոլիկայով, որն ունի իռացիոնալ իմաստների բավականին կայուն դաշտ: Մանկական արվեստում
դրանք շատ շարժուն են և չեն կրում կրոնական իմաստների ծանրաբեռնվածություն: Որպես կանոն,
«նաիվ արվեստը» լավատեսական է, կենսունակ, բազմապլան և բազմազան, ունի գեղագիտական
նշանակություն: Ի տարբերություն նրա, հոգեկան հիվանդների արվեստը հաճախ մոտ լինելով
ֆորմաներով, բնութագրվում է նույն մոտիվների հիվանդագին մոլուցքով, հոռետեսությամբ,
դեպրեսիվ տրամադրվածությամբ, գեղարվեստականության ոչ բարձր աստիճանով:«Նաիվ արվեստի» ստեղծագործությունները
ծայրահեղ տարբեր են ինդիվիդուալ ոճավորմամբ և ֆորմաներով, սակայն, դրանցից շատերի համար
բնութագրական են գծային հեռանկարի բացակայությունը (շատ պրիմիտիվիստներ, փորձում են
խորությունը հաղորդել ֆիգուրների տարբեր չափերի միջոցով, գույների, զանգվածների, ֆորմաների
հատուկ կազմակերպմամբ), լոկալ գույների ակտիվ օգտագործումը, հարթայնությունը, պարզեցված
ռիթմիկան և սիմմետրիկությունը, ֆորմաների ընդհանրացումը, այս կամ այն ձևախախտումների
միջոցով առարկայի ֆունկցիոնալությունը շեշտելը, կոնտուրին անհրաժեշտ չափից ավելի կարևորություն
տալը, տեխնիկական նարքների պարզությունը: Դասական և ժամանակակից պրոֆեսիոնալ նկարչությանը
ծանոթ պրիմիտիվիստ նկարիչների մոտ 20-րդ դարում հաճախ ծնվում են հետաքրքիր և օրիգինալ
լուծումներ: Հաճախ, այս ոճի նկարիչները, իրենց ստեղծագործության համար սյուժեներ ընտրում
են իրենց շրջապատող իրականությունից, ֆոլկլորից, բանահյուսական, դիցաբանական, կրոնական
թեմաներից կամ սեփական երևակայությունից: Նրաց
մոտ ավելի հեշտ, քան պրոֆեսիոնալ նկարիչների մոտ, ստացվում է ինքնաբուխ, ինտուիտիվ,
չբարդեցավծ սոցիալ-մշակութային կանոններով և արգելքներով ստեղծագործել: ինչի արդյունքում
ծնվում են բացառիկ, զարմանալի մաքուր, պոետիկ և վեհ գեղարվեստական աշխարհներ որոնցում
տիրում է մարդու և բնությամ միջև գոյություն ունեցող իդեալական, պարզ ներդաշնակությունը:
Հենց այս որակներն էին, որ 20-րդ դարի շատ վարպետների ուշադրությունը սևեռեցին «նաիվ
արվեստի» վրա, սկսած վաղ ավանգարդիստներից, վերջացրած կոնցեպտուալիստներով և պոստմոդեռնիստ-ներով:
Պրիմիտիվիստների գեղարվեստական լեզվի այս կամ այ հնարքներն իրենց արվեստում կիրառել
են 20-րդ դարի այնպիսի ճանաչված ստեղծագործողներ, ինչպիսիք են էքսպրեսիոնիստներ Պ.
Կլեեն, Մ. Շագալը, Պ. Պիկասսոն և այլք:«Նաիվ արվեստի» շատ ներկայացուցիչներ ձգտում
են տեսնել գեղարվեստական արվեստը քաղաքակրթության
փակուղիներից դուրս բերելու ուղիները:Ռուսաստանում պրիմիտիվիզմը առավել վառ
կերպով ներկայանում է Ն. Ս. Գոնչարովի, Մ.
Ֆ. Լարիոնովի, Կ. Ս. Մալեվիչի անուններուվ, «Бубновый валет», «Ослиный хвост» և «Голубая
роза» նկարիչների խմբերի միջոցով: Նեոպրիմիտիվիստների համար, որպես ներշնչանքի աղբյուր,
հանդես է գալիս Արևելքի արվեստը, ինչպես նաև մանկական արվեստը, ժողովրդական խաղալիքները,
պրիմիտիվ արվեստների մշակույթը:
Անրի Ռուսսո «Դիմակահանդեսային երեկո» 1886թ.
Комментариев нет:
Отправить комментарий