вторник, 2 июня 2015 г.

Իվան Սլավինսկու կանացի կերպարները

         
Եթե նայենք Սլավինսկու կողմից ստեղծված կանացի կերպարներին, ապա կարելի է տեսնել ռեալ կերպար, բայց միևնույն ժամանակ՝ նրանում կա ինչ-որ խորհրդավոր, չբացահայտված երանգ, մի բան, որ այնքան էլ ռեալ չէ: Այդ կերպարներում կա հմայիչ գեղեցկություն, որը և, ձգում է դիտողի հայացքը: Խորհրդավորությանը լրացնում է նաև գույների գամման: Իսկ կարմիր գույնով, նա հիանաիորեն ընդգծում է կանացի գեղեցկությունը: Առհասարակ, այն հիմնական ժանրը, որում աշխատում է նկարիչը՝ երևակայական ռեալիզմն է, և հենցդա է պատճառը, որ նա որոշել է միացնել այս երկուսը: Քանի որ, կանացի կերպարներին նայելիս կարելի է տեսնել որ դրանցում կա խորհրդավոր, ֆանտաստիկ մի բան: Դրանցում վերերկրային գեղեցկություն ու եթերայնություն կա,  ինչն էլ հենց գրավում դիտողի ուշադրությունն ու ստիպում մի պահ կանգ առբել այդ ստեղծագործությունների առջև և հիանալ այդ հնայքով, որ փոխանցում է նկարիչը, իսկ կերպարներին հաղորդված խորհրդավորությունը ստիպում է խորհել, փորձել բացահայտել դրանց հմայքի, խորհրդավորության գաղտնիքները, հասկանալ նրանց էությունը:

Կարելի է, և սխալ չի լինի, եթե ասենք, որ Իվան Սլավինսկուն վիճակված էր դառնալ նկարիչ, ինչը դեռ մանկության տարիներից արտահայտվում է նրա մեջ: Իր խոսքերի համաձայն. «Ես մոտավորապես հինգ տարեկան էի, երբ զգացի, թե որքան եմ հոգնել անընդհատ նույնն անելուց: Ես պատի վրա նկատեցի մի գեղեցիկ նկար՝ Ռաֆայելի վերատպություններից մեկը, և որոշեցի ստեղծել դրա կրկնօրինակը»:
Իվան Սլավինսկու ստեղծագործությունները լի են տամադրութամբ, ինչպես արդեն նշվեց, նա Կառնավալիզմ գեղանկարչական ուղղության ներկայացուցիչներից մեկն է ռուսական արվեստում և նրա՝ այս թեմայով և այս ոճում ստեղծված կտավներում իշխում են դիմակահանդեսային մոտիվները: Սլավինսկու արվեստում միախռնվում և իրար հետ հարևանությամբ ու հաշտ զուգակցվում են սյուրռեալիստական, ռեալիստական մոտիվները՝ ներթափանցված դեպի արվեստն ու պատկերվող կերպարներն ուղղված սիրով: Նրա՝ Սանկտ-Պետերբուրգի բազում կտավներում տեսնում ենք հայրենի քաղաքի հանդեպ ունեցած սերը, նվիրումը, այն պատկերելու մեջ տարբեր մեթոդների, մոտիվների և ոճերի միախառնումը: Սլավինսկին լույսի և գույնի վարպետ ու սիրահար է, ով փորձում է աշխարհը ներկայացնել իր սեփական հայացքից ներս:

Սլավինսկին տպագրել է երեք ալբոմ՝
 «Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ», տպագրվել է «Ազատ նկարիչների ընկերության» ցուցահանդեսի ժամանակ, 1992թ., «Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ: 37 աշխատանք», տպագրվել է 2006թ., «Պանտելեմոնսկյան» ցուցասրահի կողմից:
«Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ: Ժամանակի տերը», տպագրվել է 2007թ., Սլավինսկի անհատական ցուցասրահի կողմից՝ Slavinsky Art.
Սլավինսկին նաև շարքերի հեղինակ է,որոնք են՝ «Աշխարհների հավաքածու», «Աշխարհի ցուցափեղկ», «Կենդանի քար» շարքերը:












Комментариев нет:

Отправить комментарий