
Կրկին Խենթացումի իմ գույներն են ներկել աշխարհն այս մոխրագույն, նաև՝ փոշոտ, ի՞նչ խոսք...
Ու ներկում եմ էլի երազներն իմ վայրի՝ գույներով վայրի բնության... Ու ներկվում եմ նորից երանությամբ՝ ի~մ հորինած ստի, իմ անկաշառ վախի երանգներով հազար, ու բարությամբ անչափ. սիրո~ չափ բարի բարությամբ մի մատղաշ...
Նորից հիացումի իմ աշունն է եկել... Ու եկել է նորից ողողելով ներսս այն հիացմամբ լուսե, որ կարող է լինել վաղ առավոտվա ճառագայթում միայն, որ դեռ չի հասցրել բախվել երկիրն՝ բեկվել....
Նորի~ց, նորի~ց աշունն է իմ եկել... Հե~յ, ո՞վ կա այդտեղ՝ սաղարթներում քո տաք ու գույներում հազար, փայլփլուն ու լուսե անձրևներում քո մեղմ, վարարումիդ մեջ խենթ...
Ո՞վ կա այդտեղ: ասա՛...
ՄԱՍՐԵՆԻ
Комментариев нет:
Отправить комментарий