понедельник, 9 июня 2014 г.

ԲԱՐՈԿԿՈՅԻ ԱՐՎԵՍՏԸ 











Բարոկկոն (իտ. barocco` արտառոց, տարօրինակ), Եվրոպայի
և Լատինական Ամերիկայի ճարտարապետության և կերպարվեստի իշխող ոճերից մեկն է, որ դրսևորում է գտել 17-18-րդ դարի կեսերը ընկած ժամանակահատվածում: Տարբեր ժամանակներում Բարոկկո տերմինը ստացել է տարբեր իմաստներ: Սկզբում այն կրում էր վիրավորական երանգավորում, նկատի ունենալով անհեթեթություն, աբսուրդ (հավանաբար ծագում է պորտուգալական բառից, որ նշանակում է <<այլանդակ մարգարիտ>>):  Մեր ժամանակներում այն արվեստաբանական աշխատություններում օգտագործվում է մինչև 18-րդ դարի սկիզբը եղած արվեստի ոճի սահմանման համար, որն իշխել է եվրոպական արվեստում` մաներիզմի և ռոկոկոյի միջև, այսինքն` մոտավորապես 1600թ. մինչ 18-րդ դարի սկիզբը: Բարոկկոյի արվեստը մաներիզմից ժառանգել է դինամիկա և խորը զգացմունքայնություն, Վերածննդից` հստակություն և ճոխություն: Երկու ոճերի գծերն էլ ներդաշնակորեն միահյուսվել են մեկ ընդհանուրի մեջ: Բարոկկոն մարմնավորում է նոր գաղափարներ` աշխարհի բազմազանության, անսահմանության և միասնականության, նրա դինամիկ բարդության և հավերժական փոփոխականության մասին: Բարոկկոյի էսթետիկան կառուցվել է մարդ և աշխարհ բախումների և կատարյալ և զգացմունքային սկիզբների, բանականության և իռացիոնալիզմի վրա:
Բարոկկոյի ամենաբնորոշ գծերն են` պաթետիկ արտահայտչամիջոցները, զգացմունքների ինտենսիվությունը, էֆֆեկտիվ ազդեցիկության հանդեպ հակվածությունը, ռեալի և իլյուզիայի միախառնումը, մասշտաբների և ռիթմերի, նյութերի և ֆակտուրաների, լույսի և ստվերի, ուժեղ կոնտրաստները, ինչպես նաև` գունավորումները, դինամիկան, որոնք համապատասխանում են կրկին հռոմեական կաթոլիկ եկեղեցու իշխանությունը գտած ինքնավստահությանն ու ինքնահաստատմանը:  Բարոկկոյի շրջանում համընդհանուր բնույթ է ստանում արվեստների սինթեզը. քաղաքային անսամբլերը, դղայակները և եկեղեցիները ֆասադների հիասքանչ պլաստիկայի, լուսաստվերի անհանգիստ խաղի, բարդ կորագիծ պլանների և եզրագծերի շնորհիվ ձեռք են բերում գեղանկարչական հմայք և դինամիկա` կարծես թափվելով շրջակա միջավայրի վրա: Շինությունների ինտերիերը զարդարում էին բազմագույն քանդակագործությամբ, ծեփի, փորագրության միջոցով, իսկ հայելիները և նկարազարդումները վիզուալ մեծացնում են ներքին տարածությունը: Առաստաղի գեղանկարչությունը ստեղծում էր պատերի ձգվածության էֆֆեկտ: Բարոկկոյի պատկերագրական արվեստում կերպարների իդեալականացումը համադրվում էր անակնկալ, անսպասելի կոմպոզիցիոն և օպտիկական էֆֆեկտների հետ, ռեալը` ֆանտազիայի, իսկ կրոնական աֆֆեկտացիան` շեշտված զգացմունքայնության հետ: Գեղանկարչության մեջ առավել կարևորվեց զգացմունքային, ռիթմիկ և կոլորիտային ամբողջականությունը, քսվածքի բացարձակ ազատությունը, իսկ քանդակագործության մեջ` ֆորմաների սահունությունը, կերպարի փոփոխականության զգացողությունը:
Բարոկկոյի հայրենիք Իտալիայում, առավել վառ և ավարտուն դրսևորում այս ոճը ստացել է ճարտարապետ և քանդակագործ Լորենցո Բեռնինիի, ճարտարապետ Ֆրանչեսկա Բարոմինիի, գեղանկարիչ Պիետրո դա Կորտոնի` կրոնական և զգացմունքային աֆֆեկտացիայով ողողված ստեղծագործություններում: 
Ֆլանդրիայում, այնպիսի նկարիչների գեղանկարներում, ինչպիսիք են Յան Սիբերեխտսը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Անտոնիս Վան Դեյկը, Հակոբ Յորդանսը, Դավիթ Տենիրսը: Հոլանդիայում` Ռեմբրանդ վան Ռեյնի, Հերարդ Տերբերխի, Յան Վերմերի, Գերրիտ վան Խոնտխորստի և այլոց գեղանկարներում, բարոկկոյի Էմոցիոնալությունը, էքսպրեսիան միախառնվել են հզոր կենսահաստատ սկզբի հետ: Իսպանիայում, 17-րդ դարում, բարոկկոյի որոշ գծեր մտնում են նաև Խուան Բատիստ դե Էրրերի ասկետական ճարտարապետության, Դիեգո Վելասկեսի և այլոց գեղանկարչության, Հուսեպե դե Ռիբերիի և Ֆրանսիսկո Սուրբարանի քանդակային արվեստի և Խոսե Բենիտո Չուրրիգերի 18-րդ դարի կառույցների մեջ: Իտալիայի սահմաններից դուրս, Բարոկկոյի ոճը խորը արմատներ է գցել կաթոլիկ երկրներում, իսկ մասնավորապես Բրիտանիայում, նրա ազդեցությունն աննկարագրելի էր: Բարոկկո ոճի արվեստի և գեղանկարչության ակունքներում կանգնած են երկու մեծ իտալացիներ` Կարվաջոն և Աննիբալե Կարաչչին, որոնք 16-րդ դարի վերջին տասնամյակում ստեղծել են ամենանշանակալի աշխատանքները, որոնք     17-րդ դարի առաջին ձեռքբերումներն էին: 16-րդ դարի իտալական գեղանկարչության համար բնորոշ են անբնականությունը և ոճական անորոշությունը: 
Բարոկկոյի արվեստը նպաստել է թատերական էֆֆեկտների ստեղծմանը, որոնց հասել են լուսավորման միջոցով, ինչպես նաև` խաբուսիկ հեռանկարի և տպավորիչ բեմական դեկորացիաների ստեղծմանը:  Սակայն, այն քիչ էր արձագանքում բրիտանական զուսպ ճաշակին: Անգլիական ճարտարապետության մեջ բարոկկոյի ազդեցությունը նկատելի է միայն 18-րդ դարի սկզբին` Վանբրի և Հոկսմորի ինքնատիպ ստեղծագործության մեջ: Այս ոճին են մոտենում նաև Ռենի ուշ շրջանի որոշ աշխատանքներ: 

Комментариев нет:

Отправить комментарий