ԲԱՐՈԿԿՈ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
Բարոկկոն այն ոճն է, որի հիման վրա ծնունդ առավ Վերածնունդը: Կա կարծիք, որ Բարոկկոյի և Վերծնունդի միջև տարբերությունը նույնն է, ինչ շախմատային հանգիստ խաղի և կրակներով աճպարարության միջև տարբերությունը:
Վերածննդի ճարտարապետությունը ինտելեկտուալ բնույթ է կրում, հիմնված է երկրաչափության, տրամաբանության, սիմմետրիայի և պարզության վրա: Ունի ճիշտ և հաճելի համաչափություններ:
Բարոկկոն դիմում է լայն լսարանի` էմոցիաների և բազմաբնույթ հատուկ էֆֆեկտների միջոցով, հմայում է կրքոտությամբ:
Այս ոճերի համար բնորոշ են սյուները, արկերը, գմբեթները, անտաբլեմենտը: Վերածննդի ճարտարապետները դրանք օգտագործում էին, որպեսզի շեշտեն կայունությունն ու հենարանը: Իսկ բարոկկոյի վարպետները դնում էին պարույրաձև սյուներ, կոտրում էին ֆրոնտոնները, դասական էլեմենտներին ՙստիպում՚ էին շարժվել:
Այս երկու ոճերը առաջին հերթին տարբերվում են տարածության կազմակերպման մեթոդներով: Վերածննդի ճարտարապետությունը գծային է, իսկ բարոկկոյի ճարտարապետությունը գրավում է իր փոփոխականությամբ և կենդանությամբ: Այս ոճերի տարբերություններից է նաև մարդու հանդեպ վերաբերմունքը. ռենեսանսի մարդը համարվում էր տիեզերքի կենտրոնը, իսկ բարոկկոյի դարաշրջանի գալով մարդը սկսում է հասկանալ աշխարհի փոփոխականությունը, նրա անկայունությունը և սկսում իրեն փնտրել այդ աշխարհում:
Այս ոճերի միջև բազում տարբերություններ կան, սակայն կան նաև ընդհանրություններ: Որոշ ուսումնասիրողներ բարոկկոն ոճ են համարում, իսկ վերածնունդը` դարաշրջան, և դրանում տեսնում են այս երկուսի հիմնական, կարևոր տարբերությունը: Այս մասին իր` ՙՎերածնունդ և Բարոկկո՚ գրքում խոսել է Հենրիխ Վյոլֆլինը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է այս ոճերի նմանությունները և թե որտեղից են դրանք սկզբնավորվում:
Комментариев нет:
Отправить комментарий