..... Եվ միգուցե մի օր կգա, որ աշունն
այս կվերջանա, ու չեն լինի գույները այս, ու չեն լինի անձրևները՝ հոգի շոյող, ու չեն
լինի արևները աշնանային.... ու չեն լինի....
Եվ հուշերը աշնան մասին, կարոտի հետ
նուրբ սպասում պիտի դառնան, ու մի տարի, իմ բարեկա՛մ, պիտի տանջես ուշանալով՝ մի անհոգի
ասպետի պես:
.... Եվ ի՜նչ ափսոս, որ շատ շուտով
էլ չեն լինի աշնանային գունազարդված, հրավառվող այգիները, ու կփոխվի շուրջն ամեն բան,
ու մտքերս չեմ շաղի էլ ուղիներում տերևածածկ, ու չե՜ս ինի, ի՜մ բարեկամ, որ քեզ պահ
տամ իմ սիրառատ հույզերն ամեն... Ու չես լինի էլ իմ կողքին, չես ողողի ուղիներն իմ
դու քեզանով, էլ չես լցնի դու կյանքը իմ քո ներկայով, ու էլ չեմ գա ես քո գրկում անրջելու...
Նոր տիրակալ կկարգվի, ու կիշխի՜ քո՛ այգիներում հնամենի, խորհրդավոր ու պաշտելի...
Այգիներում՝ քե՜զ սազական, միմիայն քեզ, այգիներում՝ քեզ սիրահար, այգիներում՝ ինձ հյուրընկալ...
նո՞ր տիրակալ... ասել է թե՝ նոր օրենքներ.....
...... Եվ ուրեմն այդժամ ասա՛, երբ
կգնաս դու վաղաժամ, էլ ու՞մ գրկում ամբողջանա՜մ, էլ ու՞մ սրտում սիրտս բանամ, և կամ
ումո՞վ, կամ թե ինչո՞վ ես հիանամ.... Որտե՞ղ գտնեմ էլ ինքս ինձ, ներդաշնակվեմ էլ ո՞նց,
ասա՛, թե չգտնեմ ես արդեն քեզ այգիներում, երբ չգտնեմ էլ քեզ իմ շուրջ, տերևներում
ինձ ողողող, սիրտս շոյող անձրևներում... Էլ ինչպե՞ս ես ամբողջանամ, ներդաշնակվեմ, թե
չգտնեմ ես քեզ իմ շուրջ.... Թե չգտնեմ ես քեզ իմ շուրջ, թե չնայեմ, քո աչքերին աստվածուհու,
քո հայելում թե չտեսնեմ ես իմ հոգին, թե չկարդամ գաղտնիքներս քո թերթերում տերևային,
էլ ո՞նց, ասա՛, էլ ո՞նց գտնեմ ես ինքս ինձ.....
14. 10. 2014թ.
ՄԱՍՐԵՆԻ
Լուսանկարը՝ Edgar Harutyunyan Photography
Комментариев нет:
Отправить комментарий