вторник, 18 июня 2019 г.

Մեր ազգային օրհներգը

Ազգային հայրենասիրական ստեղծագործությունների առանցքում անշուշտ կարևորագույն տեղը ազգային օրհներգինն է: Բառն արդեն հուշում է, որ օրհներգն օրհնության ու փառաբանության երգ է՝ նվիրված հայրենիքին: Խորհրդանիշն ազգի կարևորագույն երևույթներից է։ Այն ամփոփում է մարդու անցած ճանապարհը և նախանշում ապագան: Խորհրդանիշը նաև մեծ նշանակություն ունի սերունդների համար: Օրհներգում կարելի շատ բան փնտրել և շատ բան գտնել յուրաքանչյուր ազգային նկարագրի, մտածողության, ձևավորված գիտակցության տեսանկյունից: Ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ կերտում է իր տեսակին բնորոշ մշակույթ, այնպես էլ օրնհերգը, որպես մշակույթի կարևոր բաղադրատարր, յուրահատուկ է և ստեղծված է ծառայելու հենց այդ ժողովրդին կամ ազգին: 
 «Մեր Հայրենիքը»՝  Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը, ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Հիմնի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։ Այսպես՝
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։
   Ազատ, անկախ Հայաստանը, հայի համար մշտական խնդրի, գոյության գլխավոր արտահայտումն է: Նալբանդյանի ստեղծագործությունը վերափոխելով՝ մենք ստեղծել ենք մեր ազգին, մեր ժողովրդին հատուկ մի երգ, որտեղ առկա է հայի բաղձալի երազանքները, ձգտումներն ու սպասումները: Հայրենիքի ազատության ձգտումը այնքան արմատացած է մեր մեջ, որ թվում, թե այն հենց գլխավոր խնդիրն էլ կա մեր հոգեկերտվածքում և հանուն նրա պահպանման օրհնյալ երգը դրդում է անձնազոհության, քանզի «մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի»: Արմատացած այս տողերը այսօր կան յուրաքանչյուր հայի մեջ այս կամ այն չափով: Ինչևէ, վերադառնալով պետական օրհերգին և պետք է ասել հետևյալը՝ եթե պետք է ունենալ մտքի աշխուժացում, հոգեկերտվածքի վեր բարձրացում, ապա պետք է լինել ինչ-որ առումով էգոիստ ժողովուրդ, ժողովուրդ, ով «կժխտի» իր գիտակցությունից իր հալածվող, տառապող, ցեղասպանվող մակարդակները: Պետք է դաստիարակել նոր սերունդ, որում առկա կլինեն այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ պահանջկոտություն առ աշխարհ, առ կյանք և առ ճշմարտության հաստատում, ներդանշակություն, ինքնակատարելագործում, կրթվածություն և ուշիմություն: Եվ եթե մենք մեր վաղ տարիքից սովորենք ազգային նկարագրի բարձրացման խնդիրների ներքո, ապա այսօրվա հայի տեսակը մի քայլ առաջ կգնա: Այս պարագայում խիստ կարևոր է ազգային յուրաքանչյուր խորհրդանիշ և նրա բովանդակություն: Այս աշխատանքում պետք է նկատի ունենալ օրհներգին, որը գիտակցվում է այսօրվա հայի կողմից և փառքի արժանանում, սակայն, թե պետք է փոխել մեր խեղճացած տեսակը, ապա պետք է սկսել այստեղից, իսկ հետո ծանոթանա իր ժողովրդի պատմությանը:
Շարունակելի )))



Комментариев нет:

Отправить комментарий