вторник, 2 июня 2015 г.

Իվան Եֆիմովիչ Սլավինսկի

  Իվան Եֆիմովիչ Սլավինսկին ծնվել է 1968թ. Փետ. 13-ին, Լենինգրադում: Ժամանակակից ռուս նկարիչ է, 1997թ. Ռուսաստանի նկարիչների միության  անդամ է: Մայրը՝ Գալինա Պատրաբոլովան, արվեստաբան էր, իսկ հայրը՝ Դմիտրիյ Օբոզնենկոն, РСФСР վաստակավոր արտիստ: Սլավինսկին ցույց է տալիս նոր իրականություն, պլաստիկական  խորհրդավորության, լույսի բռնկումների, ստվերի խաղի միացման մեջ մենք զարմանքով ճանաչում ենք մեզ այնքան ծանոթ և զանազան շրջապատող աշխարհը, որտեղ գեղեցիկի պահանջը, ինտելեկտը և էմոցիոնալ շոկը տիրում են հավասարապես: Առաջին հայացքից կոմպոզիցիան ծանրաբեռնված է դետալներով, լիովին ենթարկվում է գաղտնի փիլիսոփայական իմաստին, իսկ երբեմն էլ մեզ օգնում է գտնել լուծումներ, որոնք թույլ են տալիս մեր մեջ ինչ որ նոր բան բացահայտել, մտածել կողքով անցնող կյանքի մասին: Բավական է նայենք իքներս մեզ Սլավինսկու աչքերով, հասկանալու համար, թե ինչպիսին կլինենք մենք հետագա սերունդների հայացքում: Անզուսպ երևակայողը և վիզուալ հանելուկների վարպետը նկարել սկսել է մանկության տարիներից,պրոֆեսիոնալ հմտություններ ստացել է Գեղանկարչության Ակադեմիայի գեղանկարչական դպրոցում: Գեղանկարչի տաղանդը ժառանգել է հորից՝ հայտնի լենինգրադյան նկարիչ Դմիտրիյ Օբոզնիկովիցց: Իվան Սլավանսկու առաջին ցուցահանդեսը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Ազատ նկարիչների ընկերության» ցուցասրահում՝ 1991թ.: Հանդիսատեսն ու քննադատները միաձայն կերպով խոստովանեցինոր նկարիչը յուրօրինակ տաղանդ ունի, և նա, միանգամից Սանկտ-Պետերբուրգում ճանաչում գտավ: Նրան հրավիրեցին Մոսկվայի ցուցասրահներում ներկայանալու: Ավելի ուշ, Սլավինսկին սկսել է  աշխատել արտասահմանում՝ բացառիկ պայմանագրերով՝ եվրոպական ցուցասրահներում ներկայանալու համար: Նրա կտավները զարդարել են Ֆրանսիական, Հոլանդական, Իտալական կոլլեկցիոներների հավաքածուները: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում նրան համարում են լավագույն ռոս նկարիչներից մեկը
1993թ. Սլավինսկին գնում է Ֆրանսիա, որտեղ ապրում և աշխատում է  համաձայն եվրոպական գալերեաների հետ պայմանագրի՝ շուրջ տաս տարի: Այդ ժամանակի ընթացքում, կայանում են նրա անհատական ցուցահանդեսները՝ Լուքսեմբուրգում, Դուբլինում (Իռլանդիա), Ստոկհոլմում, Մարսելում, Փարիզում և այլ քաղաքաներում: 2003թ. Իվան Սլավինսկին վերադառնում է Ռուսաստան, իսկ 2007թ. Հունիսի Սանկտ-Պետերբուրգում բացվում է բար անհատական պատկերասրահը, որի հետ նկարիչը մինչ օրս համագործակցում է: 2009թ. Իվան Սլավինսկին դառնում է բարեգործական նկարչական «Այբուբեն» ակցիայի նկարիչ-համադրող, որը կայանում է ամեն տարի՝ «Սուրբ ծննդյան տոնավաճառի» սահմաններում՝ Սանկտ-Պետերբուրգում: Ստեղծագործական տարբեր շրջաններում, Սլավինսկու ստեղծագոր-ծությունը վերագրում էին մեկ ռեալիզմին, մեկ սյուրռեալիզմին: Վրձնի ծայրին դնելով այս երկու ուղղությունների մաներաները, Սլավինսկին ստեղծում է իր ոճը և ստեղծագործական ձեռագիրը: Նա ստեղծում էր կտավների մեծ քանակություն, որոնց մասին խոսելիս պետք է նշել աղջկական պարզության, մետաքսի փափկության և մշուշված պատունում երևացող շարժի մասին: Սլավինսկու բացառիկ, յուրօրինակ ձեռագիրը թույլ չի տալիս նրա ստեղծագործությունը վերագրել որևէ գեղանկարչական մաներայի, նրա տաղանդը և վարպետությունը թույլ են տալիս նրան ազատ արտահայտվել, իրեն այդ պահին անհրաժեշտ ժանրում

«Երևակայական ռեալիզմ»-ը մի ժանր է, որում աշխատում է Իվան Սլավինսկին: Նշված ժանրի էությունը նոր ռեալիզմն է, որը նկարիչը փոխանցում է օգտագործելով պլաստիկ հանելուկների և փոխաբերությունների միջոցով: Որպես կտավների տարբերակիչ առանձնահատկություններ, հանդիսանում են փոխակերպումները, այլաբանությունները, բարդ գեղարվեստական կոմպոզիցիաները, գունային հարուստ ներկապնակը: Սլավինսկին  նաև դասական նատյուրմորտների հեղինակ է, որոնցում կան և՛ նավակներ ու աստրոլյաբներ և՛ իմպրեսիոնիստական ոճով արված դիմանկարներ, և՛ նկարներ, որոնք միջնադարյան ասպետների մասին են, և սյուրռեալիստական կտավներ, և՛ քաղաքային տեսարաններ: Իվան Սլավինսկու ստեղծագործական պրոֆեսիոնալ ակտիվությունը ընդգկում է ավելի քան քսան տարի:  «Երևակայական ռեալիզմ» անվանումը, որ հորինվել է արվեստաբանների կողմից՝ ասես հատուկ նրա համար

ՊՐԻՄԻՏԻՎԻԶՄ

         
 «Նաիվ արվեստ» հասկացությունը գործածվում է տարբեր իմաստներով և գրեթե նույնացվում է «պարզունակ արվեստ» հասկացության հետ: Տարբեր լեզուներով և տարբեր գիտնականների կողմից այս հասկացությունն ավելի հաճախ օգտագործվում է գեղարվեստական մշակույթի երևույթների նույն շրջանակին  անդրադառնալու համար: Հայերենում, ռուսերենում և մի քանի այլ լեզուներում, «պարզունակ» բառն ունի որոշակի բացասական իմաստ: Դա է պատճառը, որ խելամիտ կլինի կանգ առնել «Նաիվ արվեստ» տերմինի վրա: Լայն իմաստով, կերպարվեստը բնութագրվում է պարզությամբ, հստակությամբ և պատկերման արտահայտչականությամբ և ձևական անմիջականությամբ, որի օգնությամբ արտահայտվում է աշխարհի՝ քաղաքակրթությամբ չծանրաբեռնված տեսլականը: Հասկացությունը ի հայտ է եկել  նորեվրոպական վերջին հարյուրամյակների մշակույթում, դրա համար արտահայտում է հենց այդ մշակույթի պրոֆեսիոնալ դիրքորոշումները, որն իրեն համարում է զարգացման բարձրագույն աստիճան: Հենց այդ դիրքորոշումներից էլ «նաիվ արվեստը» ընկալվում է նաև որպես հնագույն ժողովուրդների արխայիկ արվեստ (նախաեգիպտական, կամ նախահունական քաղքակրթւթյունների արվեստը): Օրինակ, պարզունակ արվեստը ժողովուրդների արվեստն է, որոնք հետ են մնացել իրենց մշակութային, քաղաքակրթական զարգացման ճանապարհին, (Աֆրիկայի բնիկները, Օկեանիայի ժողովորդները, Ամերիկայի հնդկացիները) այն սիրողական, ոչ պրոֆեսիոնալ արվեստ է՝ ամենալայն մասշտաբներով (օրինակ՝ Կատալոնիայի հայտնի միջնադարյան ֆրեսկաները, կամ Եվրոպայից Ամերիկա տեղափոխված առաջին վերաբնակները), այսպես կոչված «համաշխարհային գոթիկայի» շատ ստեղծագործություններ, ֆոլկլորային արվեստը, և վերջապես, 20-րդ դարի տաղանդավոր, պրիմիտիվիստ նկարիչների ստեղծագործությունները, որոնք, սակայն, պրոֆեսիոնալ նկարչական կրթություն չէին ստացել, բայց իրենց մեջ զգում էին նկարչական տաղանդի շնորհ, որը ինքնուրույն կերպով դրեցին արվեստում ռեալիզացնելու ուղու վրա: Նրանցից ոմանք, (Ֆրանսիացիներ Ա. Ռուսոն, Կ. Բոմբուան, վրացի Ն. Պիրոսմանիշվիլին, խորվաթ Ի. Գեներալիչը, ամերիկուհի Ա. Մ. Ռոբերտսոնը և այլոք), ստեղծեցին իրական գեղարվեստական գլուխգործոցներ, որոնք մտան համաշխարհային արվեստի գանձարան: «Նաիվ արվեստը», աշխարհը տեսնելու և այն պատկերելու ձևով մոտենում է մի կողմից՝ մանկական, մյուս կողմից՝ հոգեկան հիվանդների արվետին: Սակայն, իր էությամբ տարբերվում է թե՛ մեկից, և թե՛ մյուսից: Ավելի շուտ, իր աշխարհընկալման տեսանկյունից, նաիվ արվեստը մոտ է Աֆրիկայի և Օկեանիայի ժողովոևրդների արվեստին: Մանկական արվեստից վերջինիս սկզբունքային տարբերությունը կայանում է խորը  ավանդապահության և կանոնականության մեջ:
Մանկական պարզությունն ու աշխարհընկալման անմիջականությունը ասես սառել են արվեստում, իսկ «նաիվ արվեստում» գեղարվեստական լեզվի արտահայտիչ ֆորմաները և էլեմենտները լի են սիմվոլիկ, մոգական նշանակությամբ և կրոնական սիմվոլիկայով, որն ունի իռացիոնալ իմաստների բավականին կայուն դաշտ: Մանկական արվեստում դրանք շատ շարժուն են և չեն կրում կրոնական իմաստների ծանրաբեռնվածություն: Որպես կանոն, «նաիվ արվեստը» լավատեսական է, կենսունակ, բազմապլան և բազմազան, ունի գեղագիտական նշանակություն: Ի տարբերություն նրա, հոգեկան հիվանդների արվեստը հաճախ մոտ լինելով ֆորմաներով, բնութագրվում է նույն մոտիվների հիվանդագին մոլուցքով, հոռետեսությամբ, դեպրեսիվ տրամադրվածությամբ, գեղարվեստականության ոչ բարձր աստիճանով:«Նաիվ արվեստի» ստեղծագործությունները ծայրահեղ տարբեր են ինդիվիդուալ ոճավորմամբ և ֆորմաներով, սակայն, դրանցից շատերի համար բնութագրական են գծային հեռանկարի բացակայությունը (շատ պրիմիտիվիստներ, փորձում են խորությունը հաղորդել ֆիգուրների տարբեր չափերի միջոցով, գույների, զանգվածների, ֆորմաների հատուկ կազմակերպմամբ), լոկալ գույների ակտիվ օգտագործումը, հարթայնությունը, պարզեցված ռիթմիկան և սիմմետրիկությունը, ֆորմաների ընդհանրացումը, այս կամ այն ձևախախտումների միջոցով առարկայի ֆունկցիոնալությունը շեշտելը, կոնտուրին անհրաժեշտ չափից ավելի կարևորություն տալը, տեխնիկական նարքների պարզությունը: Դասական և ժամանակակից պրոֆեսիոնալ նկարչությանը ծանոթ պրիմիտիվիստ նկարիչների մոտ 20-րդ դարում հաճախ ծնվում են հետաքրքիր և օրիգինալ լուծումներ: Հաճախ, այս ոճի նկարիչները, իրենց ստեղծագործության համար սյուժեներ ընտրում են իրենց շրջապատող իրականությունից, ֆոլկլորից, բանահյուսական, դիցաբանական, կրոնական թեմաներից  կամ սեփական երևակայությունից: Նրաց մոտ ավելի հեշտ, քան պրոֆեսիոնալ նկարիչների մոտ, ստացվում է ինքնաբուխ, ինտուիտիվ, չբարդեցավծ սոցիալ-մշակութային կանոններով և արգելքներով ստեղծագործել: ինչի արդյունքում ծնվում են բացառիկ, զարմանալի մաքուր, պոետիկ և վեհ գեղարվեստական աշխարհներ որոնցում տիրում է մարդու և բնությամ միջև գոյություն ունեցող իդեալական, պարզ ներդաշնակությունը: Հենց այս որակներն էին, որ 20-րդ դարի շատ վարպետների ուշադրությունը սևեռեցին «նաիվ արվեստի» վրա, սկսած վաղ ավանգարդիստներից, վերջացրած կոնցեպտուալիստներով և պոստմոդեռնիստ-ներով: Պրիմիտիվիստների գեղարվեստական լեզվի այս կամ այ հնարքներն իրենց արվեստում կիրառել են 20-րդ դարի այնպիսի ճանաչված ստեղծագործողներ, ինչպիսիք են էքսպրեսիոնիստներ Պ. Կլեեն, Մ. Շագալը, Պ. Պիկասսոն և այլք:«Նաիվ արվեստի» շատ ներկայացուցիչներ ձգտում են  տեսնել գեղարվեստական արվեստը քաղաքակրթության փակուղիներից դուրս բերելու ուղիները:Ռուսաստանում պրիմիտիվիզմը առավել վառ կերպով ներկայանում է  Ն. Ս. Գոնչարովի, Մ. Ֆ. Լարիոնովի, Կ. Ս. Մալեվիչի անուններուվ, «Бубновый валет», «Ослиный хвост» և «Голубая роза» նկարիչների խմբերի միջոցով: Նեոպրիմիտիվիստների համար, որպես ներշնչանքի աղբյուր, հանդես է գալիս Արևելքի արվեստը, ինչպես նաև մանկական արվեստը, ժողովրդական խաղալիքները, պրիմիտիվ արվեստների մշակույթը:



















Անրի Ռուսսո «Դիմակահանդեսային երեկո» 1886թ.

ԿԱՌՆԱՎԱԼԻԶՄ

Կառնավալիզմ (իտալ. Carnavale` carna`միս և vale`հրաժեշտ, մնաք բարով ):
Կառնավալիզմը 1970-1980-ական թթ. Ռուս արվեստում գոյություն ունեցող ուղղություններից մեկն է: Գեղանկարչության այս ուղղությունը գոյություն է ունեցել հիմնականում ընդհատակյա ձևով, սակայն եղել են նաև բացառություններ: Կառնավալիզմի համար՝ ինչպես ընդհատակյա նույնպես և 
պաշտոնական ցուցահանդեսների արտոնված, բնութագրական են սյուռրեալիստականությունը, պարադոքսայնությունը, անտրամաբանականությունը և սոցռեալիզմի հանդեպ ծաղրալի վերաբերմունքը: Այն ուղղված էր սոցիալիստական ռեալիզմը ծաղրելուն: Այս ուղղության ամենակայացած հոսանքներից էին սյուրռեալիզմը և ծաղրանկարը: Անունը ստացել այն պատճառով, որ բոլոր նկարները ներծծված էին դիմակահանդեսի տրամադրությամբ, դժբախտության և վշտի  վրա պարերով: Կառնավալիզմը տարածում է գտել ո՛չ միայն Ռուսաստանում, այլև որոշ եվրոպական երկրներում, որոնք նախկինում սոցիաիստական ճամբարի մեջ են եղել: Գեղարվեստական այս ոճի օրինակ կարող են հանդիսանալ Վ. Վ. Կալինինի, Տ. Նազարենկոյի և Ն. Ի. Նեստերովի աշխատանքները: Այս ոճի ռուս նկարիչներից կարելի է առանձնացնել Իվան Եֆիմովիչ Սլավինսկուն:

 







Իվան Սլավինսկի «Էյնշտեյնի երեխաները», 2012թ.

суббота, 18 апреля 2015 г.

Մեր օրերում հաճախակի են միջազգային կամ առհասարակ, տեղական միջոցառումները, մասնավորապես փառատոնները, մրցույթները, մրցույթ-փառատոնները և այլն: Մենք հայերս, լինելով տաղանդավոր, հաճախ մեր մասնակցությունն ենք բերում միջազգային տարբեր բնույթի միջացառումներին, մրցույթներին, ակտիվորեն հաղորդակցվելով ժամանակակից աշխարհի մշակութային անցուդարձին: Նման դեպքերում հաղթանակները հաճախ են վեր  բարձրացնում ինչպես մեր երկրի դրոշը, նույնպես և մեր ազգի պատիվը աշխարհում: Իհարկե նման երևույթները անչափ կարևոր են մեզ համար: Ցանկացած հաղթանակ իր հետ բացում է ճանաչողության նոր էտապ: Ահա այդ հաղթանակներից մեկը վերջերս Հայաստան մտավ մրցույթներում բարձրագույն` Grand Prix մրցանակի տեսքով:
Անցնեմ բուն թեմային ))
2015թ. Մարտի  26- ապրիլի 5, Իտալիայում կայացած միջազգային  «21st  Century Art» փառատոնում Հայաստանը ներկայացրեց Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի, մեցցո-սոպրանո Արփինե Աղջոյանը, դասախոս` պրոֆեսոր Գայանե Գեղամյան: Ծրագրում ներառելով ինչպես եվրոպական, նույնպես և հայկական ստեղծագործություններ, Արփինեն, ըստ արժանվույն, ինչպես ասում են` պատվով ներկայացրեց մեր երկիրը միջազգային բեմում, որտեղ բարձր գնահատվեց և' նրա կատարողական արվեստը, և' բեմական կեցվածքը: Փառատոնի առաջին համերգային ելույթից հետո, ժյուրիի` արդեն հիացած ներկայացուցիչները շնորհավորական խոսքեր են հղում մեր մասնակցին:
Մի փոքրիկ զրույցը Արփինեի հետ ջերմ էր և տպավորիչ: Ակամա վարակվում ես հաղթանակի ոգևորությամբ, մի պահ այն քոնն ես դարձնում, մի պահ լցվում ես նույն բերկրանքով, ապրում՝ աննկարագրելի հպարտություն:












понедельник, 23 февраля 2015 г.

Արցախյան զրույց

Հետաքրքիր է, երբևէ փորձե՞լ եք տնտղել հին տպավորությունները: Մի տեսակ երջանկության նման բան է ստացվում: )) Թվում է՝ ժամանակի հետ խաղ ես անում, թվում է՝ ժամանակի գլխին խաղ ես խաղում )) Ա՛յ, օրինակ ես, ու օրինակ հիմա, նորից Արցախն եմ հիշել, էն տաք ու անուշ օրերը, որ շատ հեռու ու տարբեր են այսօրվանից: Էն տաք օրերը, որ արևից այրվելով ու մարդկանցից ջերմանալով, հիացմունքն աչքերումդ ու  ասես աշխարհը գրկած, ասես աշխարհը՝ քոնը, վայելում ես այն հրաշք գիտակցումը, որ Հայ ես, որ բախտդ բանել է ծնվելիս.... ))) Դե արի՜, ու մի հպարտացի, արի ու մի գոռա աշխարհի երեսին, մի գոռա սահմանից այն կողմ ապրողներին թե՝ ջիջի՜լ, ես հայի զավակ եմ, իսկ դուք՝.... Էհհ, իրենց դարդն իրենց, իսկ ես իմ 
երջանկությունն ունեմ, էն, որ դեռ երեկվա կրակոցի տակ մեծացած երեխան այսօր արդեն հող է պահում, իր գցած արմատով, իր սիրով, իր հայ լինելու ամուր ու կուռ գիտակցումով: Դե արի՜, ու մի խենթացի էն մտածումից, որ քոնն է այս ամենը՝ այս աննյութ հարստությունը, այս ծագումը.... Դե արի, ու թե կարող ես՝ մի՜ գժվի, երբ աչքերիդ առաջ Գանձասարն է վեր առնում իր հզոր թևերը երկնքի սիրտը մխրճած, վեհ, հպարտ. ո՞վ կարող է իրեն կտրել իր հողեղեն և երկնային արմատներից..... Դե արի, ու մի մանկացի չարաճճի ու կայծկլտացող այն մանկան աչքերին նայելիս, որ ֆոտոխցիկդ տեսնելով` կանգնում է թե՝ ինձ էլ նկարի՜՜.... ))) Դե արիի, ու մի կարոտի այդ գժուկին..... )))) Դե արի՜, ու դիմացի կարոտին այդ գժուկի.... Թե կարող ես՝ դիմացի՛ր նաև այն հպարտությանն ու ցավին, որ ապրում ես, երբ կանգնում ես նույն այդ՝ դեռ տաք ու արյունոտ հողին... Դե դիմացի՛.... Թե հայ ես՝ կդիմանաս..... Հետո կլինես բաց թանգարան Շուշիում, կքայլես նրա հին փողոցների խորհրդավորության մեջ, կլսես կրակոցները, ու այդ կրակոցների տակ հաստատ ականջիդ կհասնեն հարազատ արյան ու սրտերի զարկերը, որ երբևէ հնչել են.... Ակամա քո ներսում մի զրույց կծավալվի այդ հողն ազատած հայորդիների հետ, ակամա կմտաբերես ինչ-որ դրվագներ, որ լսել ես նրանց ընկերների պատմածներից, ու նորից ափսոսանքը կծվարի սրտումդ... Ի՜նչ տղերք ենք կորցրել..... Հետո ակամա աղոթքը քեզ կտանի Ղազանչեցոց եկեղեցու կամարների տակ առանձնանալու... Մի պահ կկորես արձագանքի գրկում, մի պահ կվերանաս.....  Հետո քայլերդ քեզ կտանեն Ջդրդուզ... Կկանգնես ձորի պռնկին, ու քեզանից անկախ մի թարմություն, վախի ու ազատության հետ կլցվի ներսդ, մի աներևակայելի հիացմունքից հայացքդ կկախվի ձորի մեջ, ու կհասկանաս, որ երկար նայելը վտանգավոր է.... Հետո կնստես մի քարի, ու երկար-երկա՜ր կզրուցես քո հետ.... Մի տեսակ կսկսես տնղել ներսդ, աշխարդ կմաքրես քաղաքակրթության փոշուց, ու կրկնակի լցված, բազմակի երջանիկ կվերադառնաս՝ ապրելու նոր ուժերով գոտեպնդված....
Դե արի՜ ու մի կարոտի էդ գժուկին.... ))))))



ՄԱՍՐԵՆԻ