суббота, 19 сентября 2015 г.
Ո՞վ կա այդտեղ, ասա՛ ....
Նորից խենթացումի իմ աշունն է եկել... Խենթացում է եկել նորից... Կրկին մի խենթ եմ ես.... Երազել եմ ուզում անվերջ ու անդադար, շոշափել եմ ուզում, խենթի~ նման, անշու~շտ, երազանքը իմ նոր....Կրկին Խենթացումի իմ գույներն են ներկել աշխարհն այս մոխրագույն, նաև՝ փոշոտ, ի՞նչ խոսք...
Ու ներկում եմ էլի երազներն իմ վայրի՝ գույներով վայրի բնության... Ու ներկվում եմ նորից երանությամբ՝ ի~մ հորինած ստի, իմ անկաշառ վախի երանգներով հազար, ու բարությամբ անչափ. սիրո~ չափ բարի բարությամբ մի մատղաշ...
Նորից հիացումի իմ աշունն է եկել... Ու եկել է նորից ողողելով ներսս այն հիացմամբ լուսե, որ կարող է լինել վաղ առավոտվա ճառագայթում միայն, որ դեռ չի հասցրել բախվել երկիրն՝ բեկվել....
Նորի~ց, նորի~ց աշունն է իմ եկել... Հե~յ, ո՞վ կա այդտեղ՝ սաղարթներում քո տաք ու գույներում հազար, փայլփլուն ու լուսե անձրևներում քո մեղմ, վարարումիդ մեջ խենթ...
Ո՞վ կա այդտեղ: ասա՛...
ՄԱՍՐԵՆԻ
вторник, 2 июня 2015 г.
Իվան Սլավինսկու կանացի կերպարները
Եթե
նայենք Սլավինսկու կողմից ստեղծված կանացի կերպարներին, ապա կարելի է տեսնել ռեալ կերպար,
բայց միևնույն ժամանակ՝ նրանում կա ինչ-որ խորհրդավոր, չբացահայտված երանգ, մի բան,
որ այնքան էլ ռեալ չէ: Այդ կերպարներում կա հմայիչ գեղեցկություն, որը և, ձգում է դիտողի
հայացքը: Խորհրդավորությանը լրացնում է նաև գույների գամման: Իսկ կարմիր գույնով, նա
հիանաիորեն ընդգծում է կանացի գեղեցկությունը: Առհասարակ, այն հիմնական ժանրը, որում
աշխատում է նկարիչը՝ երևակայական ռեալիզմն է, և հենցդա է պատճառը, որ նա որոշել է միացնել
այս երկուսը: Քանի որ, կանացի կերպարներին նայելիս կարելի է տեսնել որ դրանցում կա
խորհրդավոր, ֆանտաստիկ մի բան: Դրանցում վերերկրային գեղեցկություն ու եթերայնություն
կա, ինչն էլ հենց գրավում դիտողի ուշադրությունն
ու ստիպում մի պահ կանգ առբել այդ ստեղծագործությունների առջև և հիանալ այդ հնայքով,
որ փոխանցում է նկարիչը, իսկ կերպարներին հաղորդված խորհրդավորությունը ստիպում է խորհել,
փորձել բացահայտել դրանց հմայքի, խորհրդավորության գաղտնիքները, հասկանալ նրանց էությունը:
Կարելի
է, և սխալ չի լինի, եթե ասենք, որ Իվան Սլավինսկուն վիճակված էր դառնալ նկարիչ, ինչը
դեռ մանկության տարիներից արտահայտվում է նրա մեջ: Իր խոսքերի համաձայն. «Ես մոտավորապես
հինգ տարեկան էի, երբ զգացի, թե որքան եմ հոգնել անընդհատ նույնն անելուց: Ես պատի
վրա նկատեցի մի գեղեցիկ նկար՝ Ռաֆայելի վերատպություններից մեկը, և որոշեցի ստեղծել
դրա կրկնօրինակը»:
Իվան
Սլավինսկու ստեղծագործությունները լի են տամադրութամբ, ինչպես արդեն նշվեց, նա Կառնավալիզմ
գեղանկարչական ուղղության ներկայացուցիչներից մեկն է ռուսական արվեստում և նրա՝ այս
թեմայով և այս ոճում ստեղծված կտավներում իշխում են դիմակահանդեսային մոտիվները: Սլավինսկու
արվեստում միախռնվում և իրար հետ հարևանությամբ ու հաշտ զուգակցվում են սյուրռեալիստական,
ռեալիստական մոտիվները՝ ներթափանցված դեպի արվեստն ու պատկերվող կերպարներն ուղղված
սիրով: Նրա՝ Սանկտ-Պետերբուրգի բազում կտավներում տեսնում ենք հայրենի քաղաքի հանդեպ
ունեցած սերը, նվիրումը, այն պատկերելու մեջ տարբեր մեթոդների, մոտիվների և ոճերի միախառնումը:
Սլավինսկին լույսի և գույնի վարպետ ու սիրահար է, ով փորձում է աշխարհը ներկայացնել
իր սեփական հայացքից ներս:
Սլավինսկին
տպագրել է երեք ալբոմ՝
«Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ», տպագրվել է «Ազատ նկարիչների ընկերության» ցուցահանդեսի
ժամանակ, 1992թ.,
«Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ: 37 աշխատանք», տպագրվել է 2006թ.,
«Պանտելեմոնսկյան» ցուցասրահի
կողմից:
«Սլավինսկի: Իլլյուստրացիաների ալբոմ: Ժամանակի տերը», տպագրվել է 2007թ.,
Սլավինսկի անհատական
ցուցասրահի կողմից՝ Slavinsky Art.
Սլավինսկին
նաև շարքերի հեղինակ է,որոնք են՝ «Աշխարհների հավաքածու», «Աշխարհի ցուցափեղկ», «Կենդանի
քար» շարքերը: Իվան Եֆիմովիչ Սլավինսկի
Իվան Եֆիմովիչ Սլավինսկին ծնվել է 1968թ.
Փետ. 13-ին,
Լենինգրադում: Ժամանակակից
ռուս նկարիչ է, 1997թ.
Ռուսաստանի նկարիչների
միության անդամ է:
Մայրը՝ Գալինա Պատրաբոլովան, արվեստաբան
էր, իսկ հայրը՝ Դմիտրիյ Օբոզնենկոն, РСФСР վաստակավոր արտիստ: Սլավինսկին
ցույց է տալիս նոր իրականություն, պլաստիկական խորհրդավորության, լույսի բռնկումների, ստվերի խաղի միացման մեջ մենք զարմանքով ճանաչում ենք մեզ այնքան ծանոթ և զանազան շրջապատող աշխարհը, որտեղ գեղեցիկի պահանջը, ինտելեկտը
և էմոցիոնալ
շոկը տիրում են հավասարապես: Առաջին հայացքից կոմպոզիցիան
ծանրաբեռնված է դետալներով, լիովին ենթարկվում է գաղտնի փիլիսոփայական
իմաստին, իսկ երբեմն էլ մեզ օգնում է գտնել լուծումներ, որոնք թույլ են տալիս մեր մեջ ինչ որ նոր բան բացահայտել, մտածել կողքով անցնող կյանքի մասին: Բավական է նայենք իքներս մեզ Սլավինսկու աչքերով, հասկանալու
համար, թե ինչպիսին կլինենք մենք հետագա սերունդների հայացքում: Անզուսպ երևակայողը և վիզուալ հանելուկների
վարպետը նկարել սկսել է մանկության տարիներից,պրոֆեսիոնալ
հմտություններ ստացել է Գեղանկարչության Ակադեմիայի
գեղանկարչական դպրոցում: Գեղանկարչի
տաղանդը ժառանգել է հորից՝ հայտնի լենինգրադյան
նկարիչ Դմիտրիյ Օբոզնիկովիցց: Իվան Սլավանսկու առաջին ցուցահանդեսը կայացել է Սանկտ-Պետերբուրգի «Ազատ նկարիչների ընկերության» ցուցասրահում՝ 1991թ.:
Հանդիսատեսն ու քննադատները միաձայն կերպով խոստովանեցին, որ նկարիչը յուրօրինակ տաղանդ ունի, և նա, միանգամից
Սանկտ-Պետերբուրգում
ճանաչում գտավ: Նրան հրավիրեցին Մոսկվայի ցուցասրահներում ներկայանալու: Ավելի ուշ, Սլավինսկին
սկսել է աշխատել արտասահմանում՝ բացառիկ պայմանագրերով՝ եվրոպական
ցուցասրահներում ներկայանալու
համար: Նրա կտավները զարդարել են Ֆրանսիական, Հոլանդական, Իտալական կոլլեկցիոներների հավաքածուները: Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում
նրան համարում են լավագույն
ռոս նկարիչներից
մեկը:
1993թ.
Սլավինսկին գնում է Ֆրանսիա, որտեղ ապրում և աշխատում է համաձայն եվրոպական
գալերեաների հետ պայմանագրի՝ շուրջ տաս տարի: Այդ ժամանակի ընթացքում, կայանում են նրա անհատական ցուցահանդեսները՝ Լուքսեմբուրգում, Դուբլինում (Իռլանդիա), Ստոկհոլմում, Մարսելում, Փարիզում և այլ քաղաքաներում: 2003թ.
Իվան Սլավինսկին
վերադառնում է Ռուսաստան, իսկ 2007թ.
Հունիսի Սանկտ-Պետերբուրգում
բացվում է բար անհատական
պատկերասրահը, որի հետ նկարիչը մինչ օրս համագործակցում է:
2009թ. Իվան Սլավինսկին դառնում է բարեգործական
նկարչական «Այբուբեն» ակցիայի նկարիչ-համադրող, որը կայանում է ամեն տարի՝ «Սուրբ ծննդյան տոնավաճառի» սահմաններում՝
Սանկտ-Պետերբուրգում: Ստեղծագործական տարբեր շրջաններում, Սլավինսկու
ստեղծագոր-ծությունը
վերագրում էին մեկ ռեալիզմին, մեկ սյուրռեալիզմին: Վրձնի ծայրին դնելով այս երկու ուղղությունների մաներաները, Սլավինսկին
ստեղծում է իր ոճը և ստեղծագործական ձեռագիրը: Նա ստեղծում էր կտավների մեծ քանակություն, որոնց մասին խոսելիս պետք է նշել աղջկական պարզության, մետաքսի փափկության և մշուշված պատունում
երևացող շարժի մասին: Սլավինսկու
բացառիկ, յուրօրինակ
ձեռագիրը թույլ չի տալիս նրա ստեղծագործությունը վերագրել որևէ գեղանկարչական
մաներայի, նրա տաղանդը և վարպետությունը թույլ են տալիս նրան ազատ արտահայտվել, իրեն այդ պահին անհրաժեշտ ժանրում:
«Երևակայական ռեալիզմ»-ը մի ժանր է, որում աշխատում է Իվան Սլավինսկին: Նշված ժանրի էությունը
նոր ռեալիզմն է, որը նկարիչը փոխանցում
է օգտագործելով
պլաստիկ հանելուկների
և փոխաբերությունների միջոցով: Որպես կտավների տարբերակիչ
առանձնահատկություններ, հանդիսանում
են փոխակերպումները, այլաբանությունները, բարդ գեղարվեստական կոմպոզիցիաները, գունային հարուստ ներկապնակը: Սլավինսկին
նաև դասական նատյուրմորտների հեղինակ է, որոնցում կան և՛ նավակներ ու աստրոլյաբներ և՛ իմպրեսիոնիստական ոճով արված դիմանկարներ, և՛ նկարներ, որոնք միջնադարյան ասպետների
մասին են,
և սյուրռեալիստական կտավներ, և՛ քաղաքային տեսարաններ: Իվան Սլավինսկու ստեղծագործական պրոֆեսիոնալ
ակտիվությունը ընդգկում է ավելի քան քսան տարի: «Երևակայական ռեալիզմ» անվանումը, որ հորինվել է արվեստաբանների կողմից՝ ասես հատուկ նրա համար:
Подписаться на:
Сообщения (Atom)






