понедельник, 29 февраля 2016 г.

Վարդգես Սուրենյանց «Ոտնահարված սրբություն»

Վարդգես Սուրենյանց (1860-1921 թթ)
Ոտնահարված սրբություն (1895)
կտավ, յուղաներկ
112x89 սմ
ՀԱՊ (Հայաստանի Ազգային Պատկերսրահ)
Վարդգես Սուրենյանց: Ահա մի կերպար հայ կերպարվեստում, ով իր ինքնատիպությամբ, նվիրումով և տաղանդով հարստացրեց հայ կերպարվեստը: ՄԻ ստեղծագործող, ով անսահման նվիրումով, գույնի ու ձևի աննկարագրելի նուրբ զգացողությամբ կարողացավ ստեղծել կտավներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել որևէ մեկին, ով գիտե գնահատել գեղեցիկը: Նրբաճաշակ ու մանրամասն պատկերված աշխատանքներ, որոնցով նշանավորվում է Սուրենյանց նկարիչն ու հայը: Սուրենյանցն էր, ով իր աշխատանքները համեմեց հայ մանրանկաչության մոտիվներով, ճարտարապետության ժանեկանման քանդակազարդերով, ով կարողացավ իր աշխատանքների միջոցով փոխանցել հայ արվեստի ամենանուրբ ու բարձր դրսևորումները:
Ահա մի նկարիչ, որը հիմնադիրը դարձավ հայ պատմանկարչության, քանզի քաջ գիտակցում էր թե՛ իր ժողովրդի ցավը, և թե՛ պատմական անցքերն ու իրողությունները նաև այս կերպ փոխանցելու կարորությունը:
«Ոտնահարված սրբություն»ահա մի ստեղծագործություն, որն արտահայտում է մշակույթի, հավատի ու մի ողջ ժողովրդի հանդեպ կատարված ոտնձգությունները, դրանց ողբերգականությունը, տառապանքն ու նաև վերաշնվելու, ոտքի կանգնելու համառությունն ու կամքը՝ ի հեճուկս թշնամիների, ի հեճուկս կյանքի հարվածների: Ահա մի ստեղծագործություն, որ ներկայանում է որպես հանճարեղ կոմպոզիցիա, գաղափար, ասելիք, որը ներկայացնում է ազգի ցավն ու թշնամական հարվածները առաջնահերթ իր վրա վերցնող եկեղեցու ու հոգևորականի կերպարով, մշակութային արշեքների հարստությամբ: Ա՛յն հոգևորականի, որը, եթե հարկ լինի, նաև մարտիկ է, ուսուցիչ, ազգի նվիրյալ զավակ…
Ահա մի ստեղծագործություն, որն իրապես հուզում է, ստեղծագործություն, որի մասին խոսելիս չենք կարող չնշել կոմպոզիցիայի, գույնի, արտահայտչաձևերի և մանրամասն ու հանճարեղորեն մշակված միջավայրի մասին: Մի աշխատանք, որ իր մեջ կուտակում է հայ ժողովրդի մշակույթի, ցավի, պայքարի, անկումների ու վերելքների թանձրացումը, մի աշխատանք, որ կարող է պատմել ազգային ողբերգության ու նկարչի հանճարեղության մասին միաժամանակ, աշխատանք, որ վստահաբար կարող ենք դնել համաշխարհային կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների կողքին, աշխատանք, որում ամեն ինչ՝ պոկված վարագույրը, թալանված գանձարաը, սպանված հոգևորականը, խաչքարը, որ կանգնած է կոմպոզիցիայի կենտրոնում, ձեռագիր մատյանները, որ ընկած են հատակին, մատյաններ, որ սրբություն ու պաշտամունք են այս՝ գիրը պաշտող ժողովրդի համար, ամեն ինչ խոսում է այն վայրագության, բարբարոսության մասին, որը կատարվել է տաճարում: Ահա մի ստեղծագործություն, որի գունային լուծումներն անգամ սարսուռ են ներշնչում՝ ստեղծլով սուր հոգեբանական լարվածության տպավորություն:
Վ. Սուրենյանցի «Ոտնահարված սրբություն» աշխատանքը պարզապես ստեղծագործություն չէ, այն ճիչ է՝ ուղղված աշխարհին, այն դաս է՝ այլևս այսքան չթուլանալու, այն բողոք է, հիշողություն, որին չհետևելն անհնար է: Սուրենյանցի «Ոտնահարված սրբությունը»  անցյալին ուղղված ըմբոստացում և ապագային ուղղված պայքարի ու լավատեսության հայացք է, այն հիշեցում և արթնացումի կոչ է բոլոր սերունդների համար….
«Ոտնահարված սրբությունը», լինելով խիստ ազգային՝ թե՛ իր սյուժեով, թե՛ ներքին դրամատիզմով, և թե՛ պատկերման մաներայով ու գունային համադրություններով, ներկայանում է որպես համամարդկային արժեք: Այն բազում ճակատագրերի ծառսն է՝ ընդդեմ անարդարության, թշնամական ոտնձգությունների և մահվան…
Ահա այս և մյուս աշխատանքներում մենք տեսնում ենք Սուրենյանց հանճարի բացարձակ դրսևորումը՝ գաղափարի, գեղանկարչության, հոգեբանականի և պատմական դրվագի միատեղումը, կատարյալ ներդաշնակումը՝ մեկ ստեղծագործության մեջ՝ առանց «շատախոսության», որը այսօրինակ բազում դեպքերի հավաքական պատկերումն է: 



воскресенье, 17 января 2016 г.

Զինվորի քույր եմ այլևս....

…. Այսօրը տարբերվում է կյանքումս ապրած բոլոր օրերից, և երբեք չի կրկնվի… Զինվորի քույր եմ այլևս…. Այսօրը տարբերվում է, այսօրվա հուզմունքը, ապրումը, կարոտն ու հպարտությունը շա՜տ ուրիշ են՝ խորը, մի տեսակ անզուսպ, չենթարկվող, համառ, իր ետևից կանչող-տանող…. Այսօրը ուրի՜շ է, շա՜տ ուրիշ, նմանը չի եղել ու չի լինի… Այն տարբերվում է բոլոր օրերից, որ երբևէ կապրեմ… Այսօր ես քեզանով ապրելու նոր մեկնարկ եմ տվել իմ կյանքին…. Ծնվեցիր՝ ուրի՜շ էր, քայլում, վազվզում էիր՝ ուրի՜շ էր, խաղում էինք՝ ուրի՜շ էր, իմ մանկության մեջ ես մե՜ծ էի քեզանից, այնքան, որ կարող էի քեզ գրկե՜լ… Մե՜ծ էի… )) Դու էլ ես ուրիշ այսօր, մեծացել ես, մի գիշերում ես մեծացել, մեկ ակնթարթում փոխվեցիր եղբայրս, հասունացար մեկ ակնթարթում…. Այսօր բոլորիս աչքերն ուրի՜շ փայլով էին փայլում, ուրի՜շ կարոտ է խեղդվում կոկորդում, որ ժպիտը դեմքից ցած չիջնի… Այսօրը ուրի՜շ է՝ նմանը չկա….
Այսօրվանից նոր մեկնարկ եմ տվել կյանքիս … Թու՜նդ, մի տեսակ հայկական, մի տեսակ լեռնոտ, մի տեսակ՝ պնդացնող, ու անհանգիստ թպրտացող սիրտս այսօրվանից սկսած այլ կերպ է զարկելու զինվորի աղոթք շշնջալիս, ամեն գիշեր քուն մտնելիս ու արթնանալիս…. Այսօրվանից միտքս սևեռվելու է սահմանի այն հատվածին, որտեղ դու ես կանգնած՝ հո կրակոց չկա՞…. Այսօրվանից ամեն առավոտ քեզ արդեն մտքում եմ բարի լույս ասելու, ու քնելուց արդեն կմտածեմ՝ տեսնես ի՞նչ ես արել այսօր, ո՞նց ես, ի՞նչ ես մտածում արթուն պառկած…և մի հոգատար ու մեղմ, քույրական ժպիտ  աչքերումս՝ կասեմ՝ քնի՜ր եղբայրս, այս գիշեր ես եմ քունդ հսկելու իմ անդադար աղոթքներով…. Այսօրը երկու տարի է ձգվելու… Քեզ բարի ծառայություն, զինվո՛րս… Արդեն ուրի՜շ վստահությամբ եմ համակվել.... 

16. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ

среда, 13 января 2016 г.

Սիրել մեկին միայն....

…. Մի տեսակ այնքա՜ն գարունոտ է ձմեռն այս …. Ու այնքա՜ն ձմեռ կլինի կրկին այս գարնանը …. Պակասում է մի բան, շա՜տ կարևոր մի բան՝ ջերմությունը, որ այս գարունոտ ձմռան մեջ ավելի շատ կա, քան եկող գարնանն է սպասվում:
Մի տեսակ այնքա՜ն հույս են ծնում երազները՝ որոնցում դու կաս, ու այնքա՜ն անհույս են առավոտներն առանց քեզ …. Ո՛չ արևն է արև, ո՛չ գարունը՝ գարուն, ո՛չ էլ հույսը՝ հույս … Ու էլ չգիտեմ՝ ի՞նչ տեսակ է սերն այս….
Մի տեսակ այնքա՜ն սևեռում կա աչքերիդ մեջ հեռու, օտար ու հարազատ, որ ժպտում ու լալիս են միաժամանակ …. Մի տեսակ տագնապում է սիրտս՝ հո չի՞ մրսում հոգիդ … Հո չե՞ս տանջում էլի առանց այն էլ ցաված սիրտդ, միտքդ հո չե՞ս լցրել հազար հարցով ի զու՜ր …. Հո չե՞ս խողդում դու քեզ՝ երջանկության ցանկությունից ու զսպումից դրա, հո չե՞ս կապանքում քեզ դատարկությամբ անհամ ….
Մի տեսակ այնքա՜ն տխրություն կա այս կիսամութ օրվա տանիքներին սառած, ծառի ճյուղին նստած ճնճղուկների թևին, հեռվում չերևացող ալիքներում ծովի, երևացող մոխրե խորության մեջ …
Մի տեսակ այնքա՜ն ցուրտ է անգամ վառարանն այս փայտի, որ վառվելով փայտ է այրում, սակայն՝ սառնություն է փչում կրակերից նրա….
Ինչու՞ միասին չենք…
Ինչու՞, ո՛չ պոկվել է լինում, ո՛չ էլ՝ գրկել թվացյալ ու պաղած երջանկությունը այս…
Այդ ինչի՞ց է տեսնես, որ տագնապում եմ այսքան անլուր օրերի մեջ, քո ներկային կարոտ, ու չեմ հիշում անգամ հոգ տանել իմ խեղճ, համբերատար, փոքրիկ ու նվիրված սրտի մասին, գոնե մի՜ քիչ …
Ու ինչի՞ց է տեսնես, որ գնալով մեծանում է թիվը անպատասխան, անխոս և չուղարկված նամակների … Եվ ինչի՞ց է, որ ամեն անգամ, քեզ մի վերջին նամակ եմ գրում՝ վստահ, որ պատասխան չի լինելու… Գուցե հենց այսպե՞ս են գժվում  …. Կամ սիրում են 
գուցե այսպես  ինպեսները՝ քեզպեսներին՝ լուռ, համառ, ճչացող, բացահայտ ու թաքուն, խռովկան ու ներող անսահման ու անպատմելի սիրով, որ չգիտե լքել ու չարանալ, բայց մենությունից գժվել գիտե այնքան, որ օտար մի գիրկ փնտրի, սու՜տ երդումներով, գերեզմանի նման անփարատ մի գիրկ, որ կթաղի իր մեջ շա՜տ կարևոր մի բան՝ ապագա երջանկության ապագան... որ կսառեցնի սիրտը՝ էլ ո՛չ մեկին երբեք չսիրելու համար… Բացի հենց այն մեկից, որ չսիրեց իրեն…..


12. 01. 2016 թ.
ՄԱՍՐԵՆԻ 

Հեթանոս սերը մեր....

….. Եվ վառարանում կայծկլտացող փայտածուխի նման, մի հուշ, աչքի առաջ, կայծ-կայծ է լինում՝ խենթացած ու կրակվող զույգ աչքերի նման… Քո՜ աչքերի պես, որ նայում էին այնքան զգույշ, մեղմիվ ու նրբությամբ՝ խորքում թաքցնելով ներքին փոթորիկն ու հրդեհը…
Եվ վառարանում բորբոքվող փայտակոճղի նման մի հուշ, ծանր ու մեծ, նստում է աչքի առաջ ու պատմում մեկ օրվա (թերևս մեկ ամբողջ կյանքի) պատմություն, նման մի հին ու բարի հեքիաթի՝ արքայազնի մասին, որն ապրում է հեռու՜ հեռվում՝ յոթը սարից անդին….
…. Ու նորից ու նորից, վառարանում բորբոքվող կրակը այս ու այն կողմ է թռչում, ու փայտփորիկի նման թառում աչքի առաջ՝ անընդհատ թկթկացնելով նույն վերքի վրա՝ նույն ցավը փորելով մինչև արյունոտվելը՝ որ մատաղի նման պիտի թափվի ու թշշա այն կրակի վրա, որ վառվում է մեր հեթանոս սիրո վառարանում…

12. 01. 2016 թ.

ՄԱՍՐԵՆԻ

понедельник, 30 ноября 2015 г.

Ռոմանտիկ ու ծաղկային փողոցները :)

Ստոկհոլմ, Շվեցիա
Ասսիզի, Իտալիա
Մալիվոս: Լեսբոս: Հունաստան
Կուլլինան, ՀԱՖ
Պելեպոնես, Հունաստան
Թայվան
Բոնն, Գերմանիա
Պոզիտանո, Իտալիա
Վալենսիա, Իսպանիա
Սիրո թունել, Կարաշ-Սեվերին, Ռումինիա

Բրիսբեն, Ավստրալիա

Հյուրանոցային զանազանություն ))

Երբևէ պատկերացրե՞լ եք, որ կմեկնեք հանգստանալու «բանտում» կամ ասենք «դեղահաբի» մեջ ))) Ո՞չ, դե ուրեմն սիրով տեղեկացնում ենք, որ կարող եք ազատություն տալ սեփական երևակայությանը, դա միանգամայն հնարավոր և իրագործելի է :)

Green Magic Treehouses (Հնդկաստան)
Հնդկական մի գյուղակում, տրոպիկական անտառում, բարձր ծառերի վրա են տեղադրված Green Magic Treehouses հյուրանոցի համարները: Գտնվելով այդպիսի համարում, որը գտնվում է գետնից 30 մ. բարձրության վրա, մարդն իրեն զգում է ծառի վրա կառուցված վրանում: Միակ տարբերությունը միայն սենյակի շքեղ ձևավորման, հեռախոսի և տաք ջրի առակայության մեջ է: Իսկ եթե Դուք արկածների սիրահար եք, ապա Ձեզ կտրամադրի նաև կախովի կամուրջ: Բոլոր սենյակները պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից և օգտագործվում է էլեկտրաէներգիայի ալտերնատիվ աղբյուրներ: Իսկ համարներից բացվող տեսարանների մասին խոսքերն ավելորդ են՝ բազմազան կենդանական և բուսական գեղեցկությունը հիացնում է գույների բազմագեղությամբ:



Hostel Celica (Սլովենիա)
Celica հյուրանոցը գլխավորում է Lonely Planet-ի ցուցակները, որպես առաջատար և ամենամոդայիկ հանրակացարան: Այստեղ Ձեզ հնարավորություն կտրվի քնել նախկին բանտախցում, որի դռներին և պ ատուհաններին ճաղավանդակներ կան: Նախկին բանտը ապառազմականացվել է միայն Սլովենիայի անկախության հռչակումից և Հարավսլոբենական բանակի դուրս բերումից հետո : 2003թ. այն վերակազմվել է և վերափոխվել է անսովոր, երիտասարդական հանրակացարանի:

Das Park Hotel (Ավստրալիա)

Հյուրանոցը հետաքրքիր է նրանով, որ հյուրանոցային համարները իրենցից ներկայացնում են բետոնե, ձևափոխված ջրատար խողովակներ: Չնայած նրան, որ համարը ունի նման ձևակազմություն, նրանում կան բոլոր անհրաժեշտությունները՝ հարմարավետ քնելու համար՝ երկտեղանոց անկողիններ, պահարաններ և լուսամփոփ:





"Jules' Undersea Lodge" (Ֆլորիդա)

Հյուրանոցը այնքան էլ մեծ չէ, միաժամանակ կարող է ընդունել միայն երկու զույգի: Մի ժամանակ ունեցել է ստորջրյա լաբորատորիա ծովային խորությունների ուսումնասիրման համար: Լաբորատորիան փակել են, և երկու նախաձեռնող գիտնական-էնտուզիաստներ վերագնելով այն որոշում են իրականացնել գրողների և գիտնականների երազանքները: Հարմարավետ հանգստի համար հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները. խոհանոցային տեխնիկա, տաք ջուր, ննջարաններ և սենյակներ հանգստի համար, իրենց բոլոր անհրաժեշտ կոմմունիկացիաներով, և սպասարկող հիանալի անձնակազմ: Տուրիստները հյուրանոց ակվալանգներով են հասնում:



Propeller Island City Lodge (Գերմանիա, Բեռլին)
Այստեղ բոլոր համարները թեմատիկ են, իսկ նրանց կառուցվածքը մտածված է մեկ դիզայների՝ Լարս Շտրոտենի կողմից, ով պնդում էր, որ սենյակներից ցանկացածը կարող է փոխել նրանում բնակվողի մտածողությունը և գիտակցությունը: Այսպիսով, զգացողությունը, որ աշխարհը շուռ է եկել գլխիվայր, կարելի է վայելել հյուրանոցի մեկ այլ համարում, որը կոչվում է Upside Down: Այստեղ անկողինները տեղադրված են առաստաղի վրա, իսկ ջահը՝ գետնին: Ինչևէ, այս ինտերիերի բարի ստեղծողը այնուամենայնիվ հոգացել է նաև հարմարավետության մասին և առաստաղի վրա խորություն է տեղադրել, որտեղ հնարավոր է քնել:



Capsule Inn (Ճապոնիա)
Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Տոկիոյում զագացում է ապրում աշխարհի ամենաանսովոր հյուրանոցներից մեկը՝ Capsule Inn : Այս կապսուլային հյուրանոցը կազմված է երկու մասից՝ ընդհանուր հյուրասենյակից և հյուրերի համար նախատեսված անհատական տարածքի հատվածիցց, որտեղ և տեղադրված են հանրահայտ սենյակները: Սենյակ-կապսուլան պատրաստված է ամուր պլաստիկից, իր մեջ ներառում է բոլոր անհրաժեծտ հարմարությունները՝ հեռուստացույց, ռադիո, զարթուցիչ, լուսավորություն, ինտերնետ, հարմարավետ անկողին և… ոչ մի ազատ տարածք: Համար-կապսուլան, մեկ գիշերվա համար կարժենա մոտավորապես 24-49 ԱՄՆ դոլլար:



Ice Hotel (Շվեցիա)
Շվեցիայի Յուկկասյարվի վայրում է գտնվում Սառցե հյուրանոցը: Սկսած 1991թ. օրական ճարտարապետ Այմո Ռեյսենոնի ղեկավարությամբ այս կառույցը ռեստավրացվում է և ամրացվում է, կառուցված է ընդհանուր կշռով՝ 22.000 տոննա սառույցով: Հյուրանոցի ստեղծման աշխատանքներին մասնակցնել են ճարտարապետներ, դիզայներներ, ինժեներներ, որոնք սառցե հսկա զանգվածը վերածել են հարմարավետ, ապրելու համար պիտանի հյուրանոցի, որն ունի 60 սենյակ: Կառույցը ստեղծված է ձյունից և սառույցից, իր կազմում ունի բար, ռեստորան, կինոթատրոն, եկեղեցի և անգամ ստեղծագործական ցուցասրահ: Հյուրերը քնում են արհեստականորեն կտրված սառցե անկողինների վրա, եղնիկների մորթիների վրա:



Ժայռեր, որոնց նմանը չկա ))

Կրկին զարմանալիի ու անսովորի մասին :) Այս անգամ՝ լեռներ, սարեր, գագաթներ, որոնք հիացնում, զարմացնում են, միևնույն ժամանակ արթնացնելով անիրականի անվիճելի տպավորություն: Մի խոսքով՝ բնության հրաշքների մասին ենք խոսում: Ա՛յն հրաշքների, որոնք իրենց են ձգում բնասերների սրտերը, հայացնքներն ու հետաքրքրությունը :)))

Չինաստանի Գունավոր լեռները 
Չինական Գանսու նահանգ տուրիստներ գնում են ամբողջ աշխարհից: Տեղի հիմնական տեսարժան վայրը Դենսկիա կամ Վարդագույն ամպ կոչված լանդշաֆտն է: Հենց այդ անվամբ են կոչվում Չինաստանի գունավոր լեռները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Այս գեղեցկության ձևավորումը սկսվել է միլիոնավոր տարիներ առաջ, մեծ քանակությամբ ավազաքարի և հանքային կուտակումների արդյունքում: Օդը և ջուրը նպաստել են լեռնազանգվածների օքսիդացմանը, ինչն էլ պատճառ է դարձել այսքան անսովոր գույների հրավառության:



Սատանայի աշտարակ
Այս խորհրդավոր ժայռը տեղադրված է ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի հյուսիս-արևելքում: Նրա բարձրությունը 386 մ. Է: Ձևավորվել է 65 մլն. տարի առաջ հրաբխի հետևանքով, իսկ անսովոր ձևավոր կողերը էրոզիայի արդյունք են: Համաձայն հնդկացիների մի ավանդության, այն ստեղծվել է չար հրեշի կողմից, ով նվագում է լեռան գագաթի թմբուկը, առաջացնելով ամպրոպ և կայծակ: Հնդկացինեը, ովքեր հավատում են լեռան խավար էությանը, և այն անվանում են «Վատ աստծո լեռ», գերադասում են բնակություն չհաստատել դրա մոտերքում և այն շրջանցում են կողքից: 20-րդ դարում, լեռան ստեղծման միստիկ տեսությունը փոխվում է, և առաջ են գալիս մի շարք նոր վարկածներ, որոնց համաձայն ժայռերի առաջացումը գիտա-ֆանտաստիկ է: Դրանցից մեկի համաձայն, բարձունքը իրենից ներկայացնում է այլմոլորակայինների վայրէջքի հրապարակ: Այս վարկածը այնքան տարածված էր, որ Ստիվեն Սպիլբերգի կողմից անգամ վերածվում է հայտնի ֆիլմի՝ «Близкие контакты третьей степени»:



Կախված ժայռ
Կախված ժայռ, ոչ պաշտոնական անունը՝ Դիոգեն, գտնվում է ավստրալական Վիկտորիա նահանգի կենտրոնում, Մելբուրնից ոչ հեռու: Ծովի մակարդակից բարձր է 718 մ., իսկ շրջապատող ռելիեֆից՝ 105մ.: Կախված ժայռը տուրիստների կողմից ճանաչում է ստացել 1975թ. Պիտեր Ուիրի «Խնջույք կախված ժայռւի մոտ» միստիկ դեդեկտիվի ցուցադրությունից հետո:







Մեծ-Կիրճ կամ Grand Canyon
Գտնվում է Արիզոնայի հյուսիս-արևմուտքում: Այն աշխարհի ամենաանկրկնելի անկյուններից մեկն է: Չի հանդիսանում ոչ ամենամեծը և ոչ էլ ամենախորը աշխարհում, բայց արժևորվում է իր ներդաշնակ չափերով, լերկ լեռնային զանգվածների բազմագույն շերտերով և խորությամբ: Սա կիրճերի, ջրվեժների, քարանձավների, խութերի և հեղեղատների մի ամբողջ համալիր է: Ամեն անգամ Մեծ-Կիրճը տարբեր կերպ է ներկայանում: Իսկ արևի և ամպերի փախչող ստվերների պատճառով ժայռերը մշտապես փոխում են նրբերանգները: Մեծ-Կիրճը երկրագնդի ամենաանսովոր վայրերից մեկն է, որում ներկայացված է Երկրի չորս աշխարհագրական դարաշրջան: Այստեղով է հոսում Կոլորադո գետը:



Բրայս Կանյոն
Այս զարմանալի կիրճը հանդիսանում է նույնանուն ազգային պարկի մի մասը: Գտնվում է Յուտի հարավ-արևմտյան կողմում: Սա հազարավոր աշխարհագրական քանդակների հուշարձանի է նման, որոնք ձևավորվել են քամու ազդեցությամբ տեղի ունեցած տարիների ընթացքում տեղի ունեցած էրոզիայի արդյունքում: Շատ ժայռեր ունեն հիասքանչ ֆորմաներ:







Ցինգի դե Բեմարախա 
Ցինգի դե Բեմարախա- տարօրինակ ժայռեր, որոնք անտառ են հիշեցնում: Տեղադրված է Մադագասկարից մոտավորապես 80 կմ. հեռավորության վրա: Այս ժայռերի մեծ մասը իրենցից ներկայացնում են կրաքարե ատամիկներ: Մալագացիների լեզվով դրանք կոչվում են «ցինգի» («քայլել ոտքի մատների վրա»): Ցինգի դե Բեմրեխան անանացանելի լաբիրինթ է: Նրա լեռները առաջացել են էրոզիայի հետևանքով, թթվային անձրևների ջրի ազդեցությամբ, ինչը դարերի ընթացքում լուծել է կավճային կազմավորումները: Ժամանակի ընթացքում, դա հանգեցրել է 30-մետրանոց կրաքարային ասեղների գոյացությանը:



Խուանշան (Դեղին լեռներ)
Լեռնազանգված Չինաստանի արևելյան մասում: Այս շրջանը հայտնի է իր գրանիտե ժայռերով, որոնք ծածկված են սոճիներով, գովերգվել են հնագույն շրջանի չինացի նկարիչների և պոետների կողմից: Այս լեռնապարի 77 գագաթների բարձրությունը գերազանցում է 1000 մ. Խուանշանի շրջանը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ և հանդիսանում է КНР Ազգային պարկ: Լեռները ձևավորվել են 100. մլն տարի առաջ: Լեռներից մեկի վրա տաք աղբյուրներ են բխում: Ոմանց Խուանշանը թվում են հնագույն քանդակներ, ոմանց՝ թռչող սարեր «Ավատար» ֆիլմից:



Խուանշան (Դեղին լեռներ)
Լեռնազանգված Չինաստանի արևելյան մասում: Այս շրջանը հայտնի է իր գրանիտե ժայռերով, որոնք ծածկված են սոճիներով, գովերգվել են հնագույն շրջանի չինացի նկարիչների և պոետների կողմից: Այս լեռնապարի 77 գագաթների բարձրությունը գերազանցում է 1000 մ. Խուանշանի շրջանը մտնում է ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ և հանդիսանում է КНР Ազգային պարկ: Լեռները ձևավորվել են 100. մլն տարի առաջ: Լեռներից մեկի վրա տաք աղբյուրներ են բխում: Ոմանց Խուանշանը թվում են հնագույն քանդակներ, ոմանց՝ թռչող սարեր «Ավատար» ֆիլմից:



Քարե ալիք
Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքից 340 կմ. հեռավորության վրա է գտնվում մի զարմանալի ժայռային գոյացություն: Գրանիտե զանգվածը քարե ցունամի է հիշեցնում: Ժայռի տեսանելի մասը գետնից բարձր է մոտավորապես 15 մ. իսկ նրա ձգվածությունը 110 մ. է: Համաձայն գիտական հիպոթեզների, ժայռ-ալիքը առաջացել է ավելի քան 27 մլն. տարի առաջ: Ավստրալական աբորիգենները, նմանություն տեսնելով իրական ջրային ալիքի և այս ժայռի միջև, համարում էին, որ հենց այս վայրում են միահյուսվել ոգիների և բնության ուժերը: Այս բացառիկ ժայռի պահպանության համար կառուցվել են բնական պատնեշներ: