четверг, 16 октября 2014 г.
среда, 15 октября 2014 г.
Քո աչքերում աստվածուհու.....
..... Եվ միգուցե մի օր կգա, որ աշունն
այս կվերջանա, ու չեն լինի գույները այս, ու չեն լինի անձրևները՝ հոգի շոյող, ու չեն
լինի արևները աշնանային.... ու չեն լինի....
Եվ հուշերը աշնան մասին, կարոտի հետ
նուրբ սպասում պիտի դառնան, ու մի տարի, իմ բարեկա՛մ, պիտի տանջես ուշանալով՝ մի անհոգի
ասպետի պես:
.... Եվ ի՜նչ ափսոս, որ շատ շուտով
էլ չեն լինի աշնանային գունազարդված, հրավառվող այգիները, ու կփոխվի շուրջն ամեն բան,
ու մտքերս չեմ շաղի էլ ուղիներում տերևածածկ, ու չե՜ս ինի, ի՜մ բարեկամ, որ քեզ պահ
տամ իմ սիրառատ հույզերն ամեն... Ու չես լինի էլ իմ կողքին, չես ողողի ուղիներն իմ
դու քեզանով, էլ չես լցնի դու կյանքը իմ քո ներկայով, ու էլ չեմ գա ես քո գրկում անրջելու...
Նոր տիրակալ կկարգվի, ու կիշխի՜ քո՛ այգիներում հնամենի, խորհրդավոր ու պաշտելի...
Այգիներում՝ քե՜զ սազական, միմիայն քեզ, այգիներում՝ քեզ սիրահար, այգիներում՝ ինձ հյուրընկալ...
նո՞ր տիրակալ... ասել է թե՝ նոր օրենքներ.....
...... Եվ ուրեմն այդժամ ասա՛, երբ
կգնաս դու վաղաժամ, էլ ու՞մ գրկում ամբողջանա՜մ, էլ ու՞մ սրտում սիրտս բանամ, և կամ
ումո՞վ, կամ թե ինչո՞վ ես հիանամ.... Որտե՞ղ գտնեմ էլ ինքս ինձ, ներդաշնակվեմ էլ ո՞նց,
ասա՛, թե չգտնեմ ես արդեն քեզ այգիներում, երբ չգտնեմ էլ քեզ իմ շուրջ, տերևներում
ինձ ողողող, սիրտս շոյող անձրևներում... Էլ ինչպե՞ս ես ամբողջանամ, ներդաշնակվեմ, թե
չգտնեմ ես քեզ իմ շուրջ.... Թե չգտնեմ ես քեզ իմ շուրջ, թե չնայեմ, քո աչքերին աստվածուհու,
քո հայելում թե չտեսնեմ ես իմ հոգին, թե չկարդամ գաղտնիքներս քո թերթերում տերևային,
էլ ո՞նց, ասա՛, էլ ո՞նց գտնեմ ես ինքս ինձ.....
14. 10. 2014թ.
ՄԱՍՐԵՆԻ
Լուսանկարը՝ Edgar Harutyunyan Photography
Աշունաժպիտ քո կարոտներում....
Աշունաժպիտ այս օրերի մեջ, կարոտու՞մ
եմ քեզ.... Ի՜նքս էլ չգիտեմ... Աշու՞նն է արդյոք սիրտը իմ հուզում, թե՞ քո կարոտը....
Ու չեմ հասկանում, այդ ի՞նչ
մագնիտ է մեզ իրար կապում, որ
ժամերի մեջ դադարը անգամ մեզ դար է թվում… Ու
քեզ թվում է՝ մոռացել եմ քեզ… Աշունաժպիտ
այս օրերի մեջ ե՞ս եմ քեզ գրկում հեռուներից այս, թե՞
դու ես եկել, առել
գրկիդ մեջ ու տարիների կարոտն ես ուզում առնել վարկյանում: Ու էլ չգիտեմ՝ աշու՞նն է այսքան գույները բերել, թե՞
քո կարոտն է այսպես վառվռում…Աշունակարոտ այս գույների մեջ, ու
գունավորված այս օրերում խենթ, մի՞թե չի հնչի մի խենթ պատասխան՝ թեկուզ կլինի ողջ աշխարհին դեմ այդ խենթությունը….
Ու հասկանում եմ. ես
վախենում եմ քեզ կարոտելուց աշունաժպիտ
այս օրերի գրկում, ու բոցավառված գույների ներքո, և ինձ մնում է քո կարոտն առնել այս
աշնան այգում, այս գույների մեջ՝ լռին պարուրված իմ խոհերի մեջ, տաք արևաբույր շողերին
ընկեր իմ նոր սիրո հետ՝ մտովի, թաքուն, աշխարհից ծածուկ մի երանությամբ....
14. 10. 2014թ.
ՄԱՍՐԵՆԻ
воскресенье, 12 октября 2014 г.
Ի՛մ Երևան, դու դարերին ես հաղթել….
Աշխարհում գոյություն ունեցող տոներից, ինձ համար ամենանվիրականը,
թանկը, գնահատելին, խորհրդավորն ու պանծալին իմ Երևանի ծննդյան տոնն է…. Սիրում եմ
քեզ իմ քաղաք, սիրում եմ որդու, տիրոջ, ծառայի սիրով: Սիրում այն սիրով, որ մարդ զգում
է իր համար ամենաթանկի հանդեպ: Ա՛յն սիրով, որի մեջ թերևս հպարտությունն ավելի է, որի
ամեն մասնիկը նվիրում է, որի ամեն խոստովանությունը երդում է, որի յուրաքանչյուր շշուկ
սիրո շշունջ է… Ա՛յն սիրով, որից լույսի պես ժպիտ է ժառագում: Սիրում եմ քեզ, ի՛մ քաղաք՝
լավագույնը բոլոր քաղաքներից… Սիրում եմ քեզ՝ քո պատմության ու արժեքի գիտակցումի ողջ
ծանրությամբ ու մանրությամբ խնդիրներիդ… Սիրում եմ քեզ, ի՛մ Երևան-Էրեբունի…. Դու՛,
որ Էրեբունիից մինչ Երևան անցած ճանապարհիդ ողջ ընթացքը փառավոր ու արժանապատիվ կյանքով
ես ապրել, քե՛զ, որ որդիներիդ համար հպարտություն ես դարձել հազարամյակների հարատևության
մեջ, ու լինելիության յուրօրինակ անձնագիր…. Մասիսներին դեմ հանդիման քո լուսավոր դեմքն եմ սիրում, ու գիշերվա լույսերի մեջ պայծառությամբ հրավառվող անու՜շ քունդ....
Սիրում եմ քեզ Երևանս՝ հազարավոր մանուկների ժպիտների մայրաքաղաք,
միլիոնավոր հանդիպումների ու սերերի քաղաք… Սիրում եմ քո անցորդների ժպիտներն ու թախիծները,
քո տերերի, քո հյուրերի ոտնահետքն եմ սիրում իրա՜վ, թե մաքուր է… Քեզ այցելած որդիներիդ
կարոտավառ ու արցունքոտ աչքերի մեջ վառվող լույսն ու հուզումները, ու քեզանով հպարտացող
քո այսօրվա զավակների պարզ ճակատներն եմ սիրում… Ու սիրում եմ, չզարմանա՛ս՝ քեզ ժպտացող,
և միգուցե՝ մեծությանդ չկասկածող, կամ թե՝ ոչ լիովին քեզ ճանաչող զբոսաշրջիկ բարեկամին,
որ հիացած քո շենքերն է լու՜ռ տնտղում իր հայացքով բացահայտող….. Սիրում եմ քեզ ի՜մ
Երևան, Էրեբունի, ու թե կուզես՝ անգամ Դվին, Անի ու Կարս… Դու՝ հավերժող մայրաքաղաք,
իմ անմոռաց ու միակ սեր, իմ հուշերի, ապրումների գաղտնի վկա, արցունքներիս, ժպիտներիս
հուշամատյան, իմ երջանիկ պարզ օրերի ազնիվ ընկեր…
Ի՜մ Երևան, քո լուսեղեն, պարզ ճակատին 2796 թիվ է գրված,
և այդքան էլ հաղթանակ՝ քո կենաց գրքում….
понедельник, 16 июня 2014 г.
Մարդիկ կարող են չհասկանալ քո նրբությունը` այն թուլություն համարելով,
Մարդիկ կարող են չհասկանալ քո դաստիարակվածությունը` համարելով քեզ դարից կտրված մի ռոմանտիկ,
Մարդիկ կարող են չներել քեզ քո խելացիության համար` քո մեջ իրենց մրցակից տեսնելով, նրանք անգամ չեն հասկանա, որ քեզ համար մրցակից լինել չեն կարող,
Մարդիկ կարող են վստահությունդ իրենց հանդեպ հիմարություն համարել,
Մարդիկ կարող են սերդ դեպի ամենքը խեղճություն համարել,
Մարդիկ կարող են քո ներելու անսպառ կարողությունը անճարություն համարել,
Մարդիկ շատ բան կարող են,,,,,,,, Իսկ դու եղիր ինչպիսին կաս, որովհետև դու ամենքի մեջ ավելի բարձր ես կանգնած, քան մարդիկ կարող են պատկերացնել,,,,,,,,
ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան
Մարդիկ կարող են չհասկանալ քո դաստիարակվածությունը` համարելով քեզ դարից կտրված մի ռոմանտիկ,
Մարդիկ կարող են չներել քեզ քո խելացիության համար` քո մեջ իրենց մրցակից տեսնելով, նրանք անգամ չեն հասկանա, որ քեզ համար մրցակից լինել չեն կարող,
Մարդիկ կարող են վստահությունդ իրենց հանդեպ հիմարություն համարել,
Մարդիկ կարող են սերդ դեպի ամենքը խեղճություն համարել,
Մարդիկ կարող են քո ներելու անսպառ կարողությունը անճարություն համարել,
Մարդիկ շատ բան կարող են,,,,,,,, Իսկ դու եղիր ինչպիսին կաս, որովհետև դու ամենքի մեջ ավելի բարձր ես կանգնած, քան մարդիկ կարող են պատկերացնել,,,,,,,,
ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան
ԽՏՈՒԹՅՈՒՆ
Թանձրացել է կյանքս հիմա,Խտություն է անանց
Խառնվել եմ ինքս իմ մեջ,
Մոլորվել եմ հանկարծ....
Բանալի եմ փնտրում շփոթ
Իմ օրերում հանգած,
Մոլորվել է օրը ժպտուն
Իմ աչքերում թացված....
Մի քիչ շատ է տխրությունը,
Ուրախությունն անգամ,
Մի քիչ թունդ են ապրումներս,
Երազներս տարտամ....
Հուզառատ եմ, հուսառատ եմ,
Նույնն է մնում միայն
Այն ամենը ինչի համար
Հույզերով եմ լցվում...
Ամեն մի օր նորն է բերում
Այս աշխարհի համար
Նույնն է սակայն շուրջս մնում
Ամենն` ինչը որ կար...
Կողոպտվել եմ, կողպվել եմ
Իմ հույզերի ձեռքում,
Խռովվել եմ, խռովել եմ
Ինքս ինձնից թաքուն...
Մի քիչ շատ են, մի քիչ թունդ են
Իմ հուշերը արթուն.
Ո'չ քնում են, ո'չ մեծանում,
Ո'չ գնում են հեռուն....
Թանձրացել է կյանքս հիմա,
Խտացել է ասես,
Ու խեղդվում է օդը անգամ
Խտությունից անտես....
Եվ պոկվում է իմ ռունգերից
Եվ իմ հոգուց անգամ,
Ու լողում է դեպի հեռուն`
Ազատության վկան...
Թանձրացել են արցունքներս,
Ծանրացել են ասես,
Ու պոկվում են քարերի պես`
Ժայռից լինեմ կարծես...
Չեն ենթարկվում, չեն պարփակվում
կոպերիս տակ խավար,
Մեծացել են` էծացել են,
Համառում են անգամ....
ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան
Подписаться на:
Сообщения (Atom)


.jpg)