вторник, 13 мая 2014 г.

Եվրոպայի ամենաազդեցիկ դղյակները

Մարդիկ միշտ են հիացել գեղեցիկ ամրոցներով, անկախ նրանից, թե դրանք եղել են դաժան առաջնորդների կացարաներ, թե սիրո պատմության կարևոր և անբաժան միջավայրեր:
Եվրոպայում այսօր տարբեր դարերում կառուցված հազարավոր ամրոցներ են պահպանվել:

 Դրանց ազդեցիկ տեսքը տպավորում է, հուզում և վերադարձնում դեպի անցյալ, որը երբեք չենք տեսել: Ամրոցներից շատերը ճամփորդական ուղեցույցների անբաժան մասն են կազմում և տարեկան միլլիոնավոր զբոսաշրջիկների են հյուրընկալում: Ձեզ ենք ներկայացնում բոլոր ժամանակների ամենապահանջված և ամենագեղեցիկ ամրոցների top տասնյակը: Ամրոցների մի մասն իհարկե վերանորոգված է, բայց դա արվել է այնպես, որ ամրոցները չկորցնեն իրենց սկզբնական ճարտարապետական տեսքը:

Շենոնսո, Ֆրանսիա

Ամրոցը կառուցված է Շեր գետի վրա, և շրջապատված չտեսնված գեղեցկություն ունեցող բնությամբ: Գողտրի տեսարանների մի մասն արտացոլվում է դղյակը շրջապատող ջրերում և յուրահատուկ տեսարան ստեղծում:
 Ամրոցը կոչում է նաև Château des Dames ի պատիվ մի շարք ազդեցիկ ֆրանսուհի կանանց, որոնք տարբեր ժամանականեր ապրել են դղյակում:  Ամրոցի ներսում պահպանվում է վերածննդի դարաշրջանի բացառիկ կահույք, գոբելեններ, ինչպես նաև արվեստի մի շարք այլ գլուխգործոցներ: Ամրոցը գտնվում է Շենոնսո կոչվող փոքր քաղաքում և այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է նախ գնալ Փարիզ և ապա այնտեղից  գնացքով ուղևորվել դեպի Շենոնսո: