понедельник, 16 июня 2014 г.

Մարդիկ կարող են չհասկանալ քո նրբությունը` այն թուլություն համարելով,
Մարդիկ կարող են չհասկանալ քո դաստիարակվածությունը` համարելով քեզ դարից կտրված մի ռոմանտիկ,
Մարդիկ կարող են չներել քեզ քո խելացիության համար` քո մեջ իրենց մրցակից տեսնելով, նրանք անգամ չեն հասկանա, որ քեզ համար մրցակից լինել չեն կարող,
Մարդիկ կարող են վստահությունդ իրենց հանդեպ հիմարություն համարել,
Մարդիկ կարող են սերդ դեպի ամենքը խեղճություն համարել,
Մարդիկ կարող են քո ներելու անսպառ կարողությունը անճարություն համարել,
Մարդիկ շատ բան կարող են,,,,,,,, Իսկ դու եղիր ինչպիսին կաս, որովհետև դու ամենքի մեջ ավելի բարձր ես կանգնած, քան մարդիկ կարող են պատկերացնել,,,,,,,,

ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան




ԽՏՈՒԹՅՈՒՆ

Թանձրացել է կյանքս հիմա,
Խտություն է անանց
Խառնվել եմ ինքս իմ մեջ,
Մոլորվել եմ հանկարծ....
Բանալի եմ փնտրում շփոթ
Իմ օրերում հանգած,
Մոլորվել է օրը ժպտուն
Իմ աչքերում թացված....
Մի քիչ շատ է տխրությունը,
Ուրախությունն անգամ,
Մի քիչ թունդ են ապրումներս,
Երազներս տարտամ....
Հուզառատ եմ, հուսառատ եմ,
Նույնն է  մնում միայն
Այն ամենը ինչի համար
Հույզերով եմ լցվում...
Ամեն մի օր նորն է բերում
Այս աշխարհի համար
Նույնն է սակայն շուրջս մնում
Ամենն` ինչը որ կար...
Կողոպտվել եմ, կողպվել եմ
Իմ հույզերի ձեռքում,
Խռովվել եմ, խռովել եմ
Ինքս ինձնից թաքուն...
Մի քիչ շատ են, մի քիչ թունդ են
Իմ հուշերը արթուն.
Ո'չ քնում են, ո'չ մեծանում,
Ո'չ գնում են հեռուն....
Թանձրացել է կյանքս հիմա,
Խտացել է ասես,
Ու խեղդվում է օդը անգամ
Խտությունից անտես....
Եվ պոկվում է իմ ռունգերից
Եվ իմ հոգուց անգամ,
Ու լողում է դեպի հեռուն`
Ազատության վկան...
Թանձրացել են արցունքներս,
Ծանրացել են ասես,
Ու պոկվում են քարերի պես`
Ժայռից լինեմ կարծես...
Չեն ենթարկվում, չեն պարփակվում
կոպերիս տակ խավար,
Մեծացել են` էծացել են,
Համառում են անգամ....

ՄԱՍՐԵՆԻ
09.06.2014թ Երևան

понедельник, 9 июня 2014 г.

ԲԱՐՈԿԿՈ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ


Բարոկկոն այն ոճն է, որի հիման վրա ծնունդ առավ Վերածնունդը: Կա կարծիք, որ Բարոկկոյի և Վերծնունդի միջև տարբերությունը նույնն է, ինչ շախմատային հանգիստ խաղի և կրակներով աճպարարության միջև տարբերությունը: 
Վերածննդի ճարտարապետությունը ինտելեկտուալ բնույթ է կրում, հիմնված է երկրաչափության, տրամաբանության, սիմմետրիայի և պարզության վրա: Ունի ճիշտ և հաճելի համաչափություններ:
Բարոկկոն դիմում է լայն լսարանի` էմոցիաների և բազմաբնույթ հատուկ էֆֆեկտների միջոցով, հմայում է կրքոտությամբ:
Այս ոճերի համար բնորոշ են սյուները, արկերը, գմբեթները, անտաբլեմենտը: Վերածննդի ճարտարապետները դրանք օգտագործում էին,  որպեսզի շեշտեն կայունությունն ու հենարանը: Իսկ բարոկկոյի վարպետները դնում էին պարույրաձև սյուներ, կոտրում էին ֆրոնտոնները, դասական էլեմենտներին ՙստիպում՚ էին շարժվել: 
Այս երկու ոճերը առաջին հերթին տարբերվում են տարածության կազմակերպման մեթոդներով: Վերածննդի ճարտարապետությունը գծային է, իսկ բարոկկոյի ճարտարապետությունը գրավում է իր փոփոխականությամբ և կենդանությամբ: Այս ոճերի տարբերություններից է նաև մարդու հանդեպ վերաբերմունքը. ռենեսանսի մարդը համարվում էր տիեզերքի կենտրոնը, իսկ բարոկկոյի դարաշրջանի գալով մարդը սկսում է հասկանալ աշխարհի փոփոխականությունը, նրա անկայունությունը և սկսում իրեն փնտրել այդ աշխարհում:
Այս ոճերի միջև բազում տարբերություններ կան, սակայն կան նաև ընդհանրություններ: Որոշ ուսումնասիրողներ բարոկկոն ոճ են համարում, իսկ վերածնունդը` դարաշրջան, և դրանում տեսնում են այս երկուսի հիմնական, կարևոր տարբերությունը: Այս մասին իր` ՙՎերածնունդ և Բարոկկո՚ գրքում խոսել է Հենրիխ Վյոլֆլինը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է այս ոճերի նմանությունները և թե որտեղից են դրանք սկզբնավորվում:

ԲԱՐՈԿԿՈՅԻ ԱՐՎԵՍՏԸ